Իրադարձային
-ից
-ը
13:11 • 02.10.14Բուդապեշտում հայտնաբերվել է Մոցարտի 11-րդ դաշնամուրային սոնատի ձեռագրի մի մասըՓորձագետներն արդեն ուսումնասիրել են ձեռագրերը և հաստատել դրա օրիգինալ լինելը։ Ձեռագրերը մի փոքր տարբերվում են տարածված օրինակներից, քանի որ պարունակում են հենց Մոցարտի նշումներն ու ուղղումները։
12:51 • 02.10.14Աշխարհում բռնությունն աճում է, և պետք է ուժեղ լինել այդ ալիքին դիմակայելու համար. Շառլ ԱզնավուրԱշխարհահռչակ շանսոնյեն մամուլի ասուլիս է տվել Մոսկվայում «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում հոկտեմբերի 3-ին կայանալիք համերգին ընդառաջ:
12:30 • 02.10.14Ռուսաստանի ԱԳՆ-ն խորհուրդ է տվել ուկրաինացի գործընկերներին Գոգոլ կարդալՆման պատասխանը հաջորդել է Ուկրաինայի ԱԳՆ-ի այն հայտարարությանը, որ Նովոռոսիան գյուղ է ՌԴ Պրիմորիեի երկրամասում։
12:26 • 02.10.14Մայիսի 29-ին ԵՏՄ-ին միանալու նախագիծը Կառավարության հավանությանն արժանացավՊայմանագիրը բաղկացած է մեկ ընդհանուր մասից ու վեց հավելվածից: Պայմանագրով ՀՀ-ը դառնում է ԵՏՄ անդամ պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից: Պայմանագրով նախատեսվում է նաև Մաքսային միության...
12:22 • 02.10.14ԼՂՀ իշխանությունները Ադրբեջանին են հանձնել դիվերսիայի ընթացքում սպանված Հ. Հասանովի դինՓոխանցումը տեղի է ունեցել հոկտեմբերի 2-ին՝ տեղական ժամանակով ժամը 11:30-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև սահմանի հատվածում՝ Բաշ Քարվենդ գյուղի մոտակայքում:
12:17 • 02.10.14Ֆրանսիան կընդլայնի իր մասնակցությունն Իրաքում ԻՊ-ի ահաբեկիչների դեմ գործողություններումՖրանսիան, մասնավորապես, մտադիր է հակաահաբեկչական գործողություններում ներգրավել 3 Rafale կործանիչ և հակաօդային պաշտպանության համակարգով օժտված մեկ նավ։
12:03 • 02.10.14Մի հատ էլ մուննաթ ես գալիս մեզ վրա. վարչապետը՝ ԿԳ փոխնախարարինՀովիկ Աբրահամյանը նկատողություն արեց փոխնախարարին՝ ասելով. «Պարոն Մկրտչյան, էդ թուղթը հնարավո՞ր չի նորմալ ներկայացնել։ Նորմալ ներկայացրեք, մենք էլ հասկանանք»:
11:52 • 02.10.14«Իսլամական պետության» գրոհայինները գլխատել են 5 քուրդ զինյալի և լուսանկարները տարածել համացանցումՄարդու իրավունքների սիրիական դիտորդական խումբը հայտնել է, որ սպանվածներից 5-ը քուրդ զինյալներ են, որոնցից 3-ը՝ կանայք։
11:20 • 02.10.14Սլավա Սարգսյանը վթարի է ենթարկվելՊարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես» մակնիշի 11 LL 333 պ/հ (վարորդ` Ս. Ս. և «Մերսեդես» մակնիշի 34 OA 443 պ/հ (վարորդ` Ս. Մ.) ավտոմեքենաները:
11:18 • 02.10.14Ռուսաստանին պայմաններ են առաջադրել ԵԽԽՎ-ում լիազորությունները վերականգնելու համարԵԽԽՎ-ում ռուսական պատվիրակության լիազորությունների վերադարձը կախված կլինի Ուկրաինային Ղրիմը վերադարձնելու համար նախաձեռնած քայլերից:
11:18 • 02.10.14Առևտրականները կառավարության շենքի մոտ են. պահանջները չեն փոխվել«Պայքարելու ենք այնքան, մինչև մեր խնդիրը լուծվի: Սա մեր երեխաների հացի խնդիրն է: Չենք աշխատելու, գործադուլ ենք անելու»,-Tert.am-ի հետ զրույցում առևտրականներից մեկը:
11:00 • 02.10.14Սիրիան հայտնել է միջնորդների միջոցով ամերիկյան օդային հարվածների վերաբերյալ տեղեկություններ ստանալու մասինԳերատեսչության ղեկավարը քննադատել է Վաշինգտոնի քաղաքականությունը, որը հարվածներ է հասցնում «Իսլամական պետության» դիրքերին, սակայն համագործակցում է, այսպես կոչված, Սիրիական ազատ բանակի հետ:
10:57 • 02.10.14Վենեսուելայի նախագահն ասել է, որ իրեն գրիպով է վարակել Օբաման«Իմ ջերմությունը բարձրացել էր մինչև 40 աստիճան գրիպի պատճառով, որով ինձ վարակել էր Օբաման. անցավ կողքովս և գրիպով վարակեց ինձ»,- ասել է Մադուրոն։
10:27 • 02.10.14Ամերիկացուն ցմահ ազատազրկում է սպառնում բարձր երաժշտության պատճառով սևամորթ տղայի սպանելու համար (լուսանկարներ)Ոստիկանությունը դեռահասի մեքենայում ոչ մի տեսակի զենք չի հայտնաբերել, իսկ ականատեսները պնդում են, որ դեռահասը չի սպառնացել կամ վտանգ ներկայացրել 47-ամյա տղամարդու համար։
10:16 • 02.10.14Հարյուր տարի պայքարել ենք ճանաչման համար և կշարունակենք մեր պայքարը. Մեսրոպ քահանա Լաքիսյան (լուսանկարներ)Նյու Յորքի Մանհեթն թաղամասում գտնվող Սուրբ Լուսավորիչ Մայր եկեղեցում ցավով և ափսոսանքով են տեղեկացել Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերման մասին, սակայն դա նրանց …
