Բուդապեշտում հայտնաբերվել է Մոցարտի 11-րդ դաշնամուրային սոնատի ձեռագրի մի մասը

13:11 • 02.10.14

Բուդապեշտում հայտնաբերվել է Մոցարտի 11-րդ դաշնամուրային սոնատի բնօրինակի մի մասը։ Նախկինում համարվում էր, որ բնօրինակները կորել են ավելի քան 200 տարի առաջ։ Չորս էջը պատահաբար հայտնաբերվել է Հունգարիայի Ազգային գրադարանի պահուստում, գրում է tvkultura.ru-ն։

 

Փորձագետներն արդեն ուսումնասիրել են ձեռագրերը և հաստատել դրա օրիգինալ լինելը։ Ձեռագրերը մի փոքր տարբերվում են տարածված օրինակներից, քանի որ պարունակում են հենց Մոցարտի նշումներն ու ուղղումները։

 

Գտնված օրինակները կուղարկվեն Զալցբուրգում գտնվող Մոցարտի թանգարան։
 

Բուդապեշտում հայտնաբերվել է Մոցարտի 11-րդ դաշնամուրային սոնատի ձեռագրի մի մասը