Իրադարձային
-ից
-ը
11:16 • 23.09.14Նորաշեն 37 շենքի բնակիչները պահանջում են իրենց բնակարանները. բողոքի ակցիա կառավարության շենքի դիմաց«Մեր շենքը կառուցված է, սակայն բնակարանները կալանքի տակ են, Արտաշես Մելիքյանի ձեռքի տակ են։ 3 տարուց ավելի է դատն ընթանում է, սակայն միայն վկաներին են հարցաքննել»,- ասաց Սոֆա Վարդանյանը։
10:55 • 23.09.14ԵՄ-ն կարող է սեպտեմբերի 30-ին վերանայել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըkommersant.ru-ի աղբյուրը հստակեցրել է. հետագա քայլերի մասին որոշումը կկայացվի սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ԵՄ երկրների մշտական ներկայացուցիչների հանձնաժողովի մակարդակով:
10:46 • 23.09.14Աֆրիկյան երկրներում Էբոլայի պատճառով սահմաններ փակելու կարիք չկա, իրավիճակը վերահսկվում է. ԱՀԿՆիգերիայի մայրաքաղաք Աբուջայի դպրոցներում սկսել են ինֆրակարմիր ջերմային սքաներներով ստուգումները:
10:40 • 23.09.14Կատալոնիայում անկախության կողմնակիցների թիվը հասել է 60%-ի. հարցումՀարցվածներին խնդրել են նաև պատասխանել՝ արդյոք անհանգստանում են Կատալոնիայի՝ պետականություն ձեռք բերելու կապակցությամբ։ 30%-ը հայտարարել է, որ «ընդհանրապես չի վախենում»:
10:34 • 23.09.14Մայք Թայսոնն օգնել է ավտովթարի ենթարկված մոտոցիկլիստինՊրոֆեսիոնալ բռնցքամարտի ծանր քաշային կարգում նախկին բացարձակ չեմպիոն Մայք Թայսոնն օգնություն է ցուցաբերել ավտովթարի ենթարկված մոտոցիկլի վարորդին, հայտնում է Tmz.com-ը:
10:34 • 23.09.14Ամերիկացիները տասնյակ իսլամիստների են ոչնչացրել ՍիրիայումԱվելի վաղ հայտնի էր դաձել, որ ԱՄՆ-ն և նրա արաբ դաշնակիցները հարվածներ են հասցնում Սիրիայում իսլամիստների դիրքերին: BBC-ն այս առիթով հայտնում է, որ հնարավոր է՝ խոսքը հինգ արաբական երկրի մասին է:
10:27 • 23.09.14Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը. ՀԿԵԵրևանից Թբիլիսի գնացքը մեկնելու է ժամը 21:30-ին ամսվա զույգ օրերին: Թբիլիսիից Երևան գնացքը վերադառնալու է ամսվա կենտ օրերին ժամը 20:20-ին:
09:59 • 23.09.14Ճապոնիան հետ է կանչել Պուտինի՝ Տոկիո այցելելու հրավերըԸստ աղբյուրի՝ Ճապոնիային այդ մասին «խնդրել է» ԱՄՆ-ն:
09:49 • 23.09.14Մեծ Բրիտանիայի վարչապետն ու Իրանի նախագահը կհանդիպեն 1979-ից ի վեր առաջին անգամԴիտորդների կարծիքով՝ Քեմերոնը կփորձի համոզել Իրանի նախագահին, որ անհրաժեշտ է միանալ միջազգային կոալիցիայի գործողություններին՝ ընդդեմ «Իսլամական պետություն» խմբավորման։
09:35 • 23.09.14«Կալաշնիկով»-ը հրաժարվել է համագործակցել Սթիվեն Սիգալի հետ. ԶԼՄ-ներԸնկերությունում նշել են, որ իրենք վերանայել են պլանները ոչ միայն այն պատճառով, որ ամերիկյան շուկան այժմ փակ է կոնցեռնի համար։ «Այս պահին մենք մտադիր չենք Սթիվեն Սիգալին ներառել գովազդում»։
09:31 • 23.09.14ԱՄՆ-ն 71 մլն դոլարի մարդասիրական օգնություն կտրամադրի Գազայի հատվածի պաղեստինցիներինԱյդ միջոցները կծախսվեն պաղեստինցիներին ջրով, վրաններով, սննդամթերքով և դեղորայքով ապահովելու համար:
09:10 • 23.09.14Թուրքիայում ոստիկանությունը քրդերին թույլ չի տալիս կռվել իսլամիստների դեմ՝ թուրք-սիրիական սահմանին (տեսանյութ)Ըստ աղբյուրի՝ քուրդ երիտասարդները ցանկանում են կռվի դուրս գալ «Իսլամական պետություն» խմբավորման իսլամիստների դեմ՝ Սիրիայում և Իրաքում, իսկ թուրք հատուկջոկատայինները նրանց հետ են մղում սահմանից։
09:10 • 23.09.14Վրաստանում հայության լինելը Հայաստանի Հանրապետության ամուր լինելու գրավականն է. Հայր Բաբկեն վարդապետ Սալբիյան«Որովհետև Վրաստանը Հայաստանի դաշնակից ու բարեկամ երկրներից մեկն է, որտեղ ապրում է մոտավորապես 500 հազար հայ, և հայության այստեղ լինելը ՀՀ-ի ամուր լինելու գրավականն է»,- նշեց նա։
08:51 • 23.09.14ԱՄՆ-ն և իր դաշնակիցները սկսել են Սիրիայում «Իսլամական պետության» գրոհայինների դեմ առաջին օդային հարվածներըՊենտագոնի խոսնակ Ջոն Կիրբին հաստատել է օդային հարվածները՝ ասելով, որ ԱՄՆ-ի ռազմական ուժերը և դաշնակից ազգային ուժերը ռազմական գործողություն են իրականացնում Սիրիայում:

