Իրադարձային
-ից
-ը
20:21 • 15.09.14Անհետացած մալայզիական օդանավը իրականում «ինքնասպան չվերթ» է կատարել. բրիտանացի փորձագետը տվյալներ է հրապարակելՄալայզիական ավիաուղիների՝ մարտին անհետացած MH370 առեղծվածային չվերթի հետ կապված ևս մեկ վարկած է առաջ քաշվել:
19:48 • 15.09.14Անսպասելի բացահայտում. կինն ապրել է առանց ուղեղի կարևոր հատվածի24-ամյա կնոջ ուղեղի սկանավորումից հետո բժիշկները տարօրինակ անոմալիա են նկատել՝ կնոջ մոտ բացակայել է ուղեղիկը, որի փոխարեն տվյալ հատվածը գրավել է ուղնուղեղային հեղուկը:
19:37 • 15.09.14Մետրոպոլիտենի հեռացված աշխատողների գործով դատավարությունը շարունակվում է. տուժողների փաստաբանը գոհ է գործի ընթացքից«Միանշանակ չեմ կարող ասել, թե ինչ արդյունք կլինի՝ ինչ վճիռ կկայացվի, բայց պետք է նշեմ, որ բոլոր նյութերը, որոնք ներկայացնում ենք դատարան, ընդունելի են դատարանի կողմից»,-ասաց փաստաբանը:
19:04 • 15.09.14Շվեյցարիայում հրապարակվել է առաջին ձայնային նամականիշըԱռաջին երաժշտական նամականիշը մինի կրիչ է, որը հնարավոր է լսել միայն նվագարկիչով: Երաժշտությունը լսելու համար բավական է միայն սկավառակն անջատել այն հիմքից, որի վրա այն ամրացված է:
17:21 • 15.09.14Լեհաստանի կառավարությունը կին է գլխավորելՆրա նախորդը՝ Դոնալդ Տուսկը, լքել է վարչապետի պաշտոնը նոր պաշտոնի անցնելու պատճառով: Դեկտեմբերից նա կգլխավորի Եվրոպական խորհուրդը: Իսկ լեհական կառավարությունը նա գլխավորել է 2007 թվականից:
17:04 • 15.09.14ԵՄ-ն մինչև հոկտեմբեր կգնահատի Ուկրաինայում խաղաղ պլանի իրականացումը՝ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները վերանայելու նպատակովԵվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպեյը սեպտեմբերի 12-ին Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների սահմանումից հետո հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է դրանք ամբողջությամբ կամ մասնակիորեն չեղյալ հայտարարել:
16:49 • 15.09.14Մեքսիկացի քաղաքական գործիչը Ռոնալդինյոյին կապիկ է անվանելՍեպտեմբերի սկզբին 34-ամյա խաղացողը երկամյա պայմանագիր է կնքել մեքսիկական «Կերետարո» ակումբի հետ: Նունյեսին դուր չի եկել, որ քաղաքում Ռոնալդինյոյի ներկայացման օրը խցանումներ են եղել:
15:44 • 15.09.14Ռումինիայի նախագահը չի հրաժարվել Մոլդովայի քաղաքացիություն ստանալու գաղափարիցՏրայան Բեսեսկուն կրկին հայտարարել է, որ մտադիր է Մոլդովայի քաղաքացիություն ստանալ: Նա պատրաստվում է քննարկել այդ հարցը Մոլդովայի իշխանությունների հետ մինչև նոյեմբերի 2-ին իր նախագահական ժամկետի ավարտը
15:07 • 15.09.14Մոսկվայում ծեծի են ենթարկել ընդդիմադիր «Дождь» հեռուստաալիքի գլխավոր պրոդյուսերինԵրեկոյան երկու անհայտ անձ մոտեցել է Քսենիային և նրա դեմքին 10-ից ավելի հարված հասցրել:
14:50 • 15.09.14Ռուսաստանն այն երկիրը չէ, որի հետ կարելի է խոսել պատժամիջոցների լեզվով. Ադրբեջանի փոխվարչապետ«Մենք հասկանում ենք իրավիճակը, որ ստեղծվել է Եվրամիության, ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև: Ոչ մեկ չի կոտրի Ռուսաստանին, այն երբեք ծնկի չի գա, հակառակը, դա է՛լ ավելի կամրապնդի երկիրը»,- ասել է Էյուբովը:
14:41 • 15.09.14Հռոմի պապին հրավիրել են ՎրաստանՂարիբաշվիլին ասել է, որ շատ ուրախ կլինեն երկրում հյուրընկալել Հռոմի պապին: Ըստ նրա՝ Վրաստանը հատուկ տեղ է զբաղեցնում քրիստոնյա աշխարհում:
14:19 • 15.09.14«Ազատագրված Ջանգոն» ֆիլմի դերասանուհուն մարմնավաճառի տեղ են դրելՈստիկանները կնոջը ձեռնաշղթա են հագցրել և նստեցրել պարեկային ավտոմեքենա, երբ վերջինս հրաժարվել է նրանց անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնել: Այդ մասին դերասանուհին հայտնել է Facebook-ի իր էջում:
14:10 • 15.09.14Օբաման 2 արկղ գարեջուր է ուղարկել Բելգիայի վարչապետին՝ գրազը պարտվելու համար (լուսանկար)Այժմ Բելգիայում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ Օբամայի ուղարկած 2 արկղ գարեջուրը հասել է Բրյուսել:
13:55 • 15.09.14Ժիրինովսկին մեկնում է Ադրբեջան. ԶԼՄ-ներԱղբյուրի խոսքով՝ Ժիրինովսկին պատրաստվում է մի շարք հանդիպումներ ունենալ մայրաքաղաքում և երկրի շրջաններում, մանրամասն ծանոթանալ պետությունում զարգացման գործընթացներին:
13:43 • 15.09.14Ալինա Կաբաևան հեռանում է Պետդումայից՝ սեփական ցանկությամբՀանձնաժողովի ղեկավարի խոսքով՝ Կաբաևան իր հայտարարությունն ուղղել է սեպտեմբերի 15-ին՝ այն պատճառաբանելով այլ աշխատանքի անցնելով:
