Իրադարձային
-ից
-ը
10:48 • 08.09.14Հարվարդի համալսարանը 350 մլն դոլարի չափով նվիրատվություն կստանաՖակուլտետի դեկան Ջուլիո Ֆրենկը նշել է, որ նվիրատվությունը ծախսվելու է ուսումնասիրությունների անցկացման համար, մասնավորապես՝ մալարիայի, Էբոլայի, ճարպակալման և քաղցկեղի ուսումնասիրման համար:
10:44 • 08.09.14Սև ծովում մեկնարկում են «Սի Բրիզ-2014» ուկրաինա-ամերիկյան զորավարժություններըԶորավարժությունները կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում:
10:26 • 08.09.14Իրանի նախագահը պետական այցով մեկնում է ՂազախստանՂազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Աստանայում հանդիպելու է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:
10:03 • 08.09.14Դալայ Լաման քննադատել է Ռուսաստանի նախագահի գործողությունները«Դա վկայում է այն մասին, որ նա եսակենտրոն է՝ ես, ես, ես»,- ասել է հոգևոր առաջնորդը՝ ընդգծելով, որ հենց դրանում է թաքնված ռուսական խնդիրների հիմքը։
09:59 • 08.09.14Հինգ մարդու մահից հետո Չինաստանում 5000 շուն է սպանվելՇները ոչնչացվել են հարավ-արևմտյան Բաոշանի շրջանում: Այնտեղ մեկ մարդ շան կծելուց հետո մահացել էր հուլիսին, չորսն էլ՝ օգոստոսին:
09:32 • 08.09.14Սկանդալ Ավստրիայի և Ադրբեջանի միջև. լրագրողին թույլ չեն տվել մտնել ԲաքուAustrian Press Agence-ի տեղեկություններով՝ խնդիրը չի հաջողվել լուծել անգամ Ավստրիայի պետքարտուղարի միջամտությունից հետո:
09:18 • 08.09.14Վենետիկի կինոփառատոնի հաղթողներն ու փակման արարողությունը՝ լուսանկարներովՎենետիկի կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», հանձնվել է շվեդ ռեժիսոր Ռոյ Անդերսոնին «Աղավնին նստած էր ճյուղին ու խորհում էր կյանքի մասին» աբսուրդիստական աշխատանքի համար:
09:10 • 08.09.14Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը վիրահատության է ենթարկվելԻրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ապաքինվում է հիվանդանոցում՝ շագանակագեղձի վիրահատությունից հետո:
08:59 • 08.09.14Նիկարագուայի մայրաքաղաքի օդանավակայանից ոչ հեռու երկնաքար է ընկելՀատուկ ստեղծված հանձնաժողովն արդեն հաստատել է երկնաքարի ընկնելու փաստը, «որը, հավանաբար, պոկվել է Երկրին մոտիկ անցնող աստերոիդից»։ Մուրիլյոն դիմել է միջազգային փորձագետներին։
23:43 • 07.09.14ՆԱՏՕ-ի 3 անդամ երկիր հերքել են Ուկրաինա զենք մատակարարելու մասին հայտարարությունըԱՄՆ-ում, Իտալիայում և Լեհաստանում հերքել են Ուկրաինային սպառազինում տրամադրելու մտադրությունը, որի մասին ավելի վաղ հայտնել էր Ուկրաինայի նախագահի խորհրդական Յուրի Լուցենկոն:
20:32 • 07.09.1420-ամյա երիտասարդն ինքնասպան է եղել՝ ցած նետվելով Կիևյան կամրջից. shamshyan.comԱղբյուրը նշում է, որ Ա. Հովհանիսյանը, ըստ նախնական տեղեկությունների, ինքնասպանությունը գործել է սիրած աղջկանից մերժում ստանալու պատճառով:
19:33 • 07.09.14ՌԴ միգրացիոն ծառայություն է ուղարկվել 2000 միջնորդություն հայաստանցիներին «սև ցուցակից» հանելու համար. Գագիկ ԵգանյանՌուսական կողմը բարի կամք դրսևորեց՝ մեզ հնարավորություն տալով, որ «սև ցուցակում» հայտնված անձանց վերաբերյալ խնդրագրեր, միջնորդություններ ներկայացնենք ՌԴ-ի միգրացիոն ծառայություն...
18:41 • 07.09.14Արաբական պետությունների լիգան «Իսլամական պետության» դեմ պայքարի բանաձև է նախապատրաստումԿահիրեում Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների հանդիպմանը կիրակի կարող է բանաձև ընդունվել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի մասին:
17:41 • 07.09.14Հնդկաստանում և Պակիստանում մուսոնային անձրևներից 300 մարդ է մահացելՀնդկաստանի և Պակիստանի ներկայիս մուսոնային անձրևները ճանաչվել են ամենաուժեղը տարածաշրջանում վերջին 60 տարվա կտրվածքով:
17:29 • 07.09.149-րդ զանգվածի բնակարաններից մեկում դի է հայտնաբերվելԴեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բացել են բնակարանի դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Լ. Թ.-ի (ծնվ. 1947թ.) դին:
