Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը վիրահատության է ենթարկվել

09:10 • 08.09.14

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեին ապաքինվում է հիվանդանոցում՝ շագանակագեղձի վիրահատությունից հետո, հայտնում է Sky News-ը՝ վկայակոչելով իրանական պետական ԶԼՄ-ները:

 

Հայտնի է, որ վիրահատությունը բարեհաջող է անցել:

 

75-ամյա առաջնորդը մայրաքաղաք Թեհրանի կառավարական հիվանդանոցում է:

 

Իրանում բոլոր պետական հարցերում վերջին խոսքի իրավունքը պատկանում է Խամենեիին: Իսկ մամուլը խիստ հազվադեպ է անդրադառնում նրա առողջական վիճակին: