Հինգ մարդու մահից հետո Չինաստանում 5000 շուն է սպանվել
Չինաստանում 5.000 շուն է սպանվել հինգ մարդու կատաղության դեպքից հետո, որոնք մահվան ելք են ունեցել, հայտնում է CNN-ը:
Շները ոչնչացվել են հարավ-արևմտյան Բաոշանի շրջանում: Այնտեղ մեկ մարդ շան կծելուց հետո մահացել էր հուլիսին, չորսն էլ՝ օգոստոսին:
Սպանված շներից բացի 100 հազար շան էլ պատվաստումներ են արվել:
Նախկինում՝ 2006-ին, ևս կատաղության տարածում էր արձանագրվել: Այդ ժամանակ 16 մարդ էր մահացել:










