Սև ծովում մեկնարկում են «Սի Բրիզ-2014» ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները

10:44 • 08.09.14

Սեպտեմբերի 8-10-ը Սև ծովի հյուսիսարևմտյան հատվածում տեղի կունենան «Սի Բրիզ-2014» ուկրաինա-ամերիկյան զորավարժությունները: Այդ մասին հայտնել է Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի հրամանատարության մամուլի ծառայությունը, գրում է korrespondent.net-ը:

 

Զորավարժություններին կմասնակցի 12 նավ, որոնց թվում Ուկրաինայի ԶՈՒ ռազմածովային ուժերի 5 և Ուկրաինայի պետական սահմանային ծառայության 2 նավ: Զորավարժություններին կմասնակցի նաև Ուկրաինայի ծովային ավիացիան:

 

Ուկրաինայից և ԱՄՆ-ից բացի զորավարժություններին կմասնակցեն Իսպանիան, Կանադան, Ռումինիան և Թուրքիան: Բացի այդ Ֆրանսիան, Շվեդիան, Նորվեգիան և Վրաստանն իրենց զինծառայողներին «Սի Բրիզ-2014» են ուղարկել որպես դիտորդներ:

 

«Սի Բրիզ-2014»-ի մասնակիցները կփորձարկեն ճգնաժամային շրջանում անվտանգության գոտու սահմանման և ապահովման միջազգային գործողության անցկացումը:

 

Զորավարժությունները կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների միջև երկկողմ համագործակցության ծրագրի շրջանակներում: