Հնդկաստանում և Պակիստանում մուսոնային անձրևներից 300 մարդ է մահացել

17:41 • 07.09.14

Հնդկաստանում և Պակիստանում մուսոնային անձրևների հետևանքով մահացածների թիվը հասել է 300-ի, հայտնում է Reuters-ը:

Միայն Հնդկաստանում զոհերի թիվը կազմել է 170 հոգի: Ավելի վաղ հաղորդվում էր ընդհանուր երկու հարյուր զոհերի մասին: Անձրևները և դրանց հետևանք զանգվածային սողանքները պատուհասել են այս երկրների հյուսիսային շրջանները: 

Հնդկաստանի և Պակիստանի ներկայիս մուսոնային անձրևները ճանաչվել են ամենաուժեղը տարածաշրջանում վերջին 60 տարվա կտրվածքով: