Արաբական պետությունների լիգան «Իսլամական պետության» դեմ պայքարի բանաձև է նախապատրաստում
Կահիրեում Արաբական պետությունների լիգայի ԱԳ նախարարների հանդիպմանը կիրակի կարող է բանաձև ընդունվել «Իսլամական պետություն» խմբավորման զինյալների դեմ պայքարի մասին:
Ինչպես հաղորդում է INTERFAX.RU-ն` Al Arabiya հեռուստաալիքին հղումով, Եգիպտոսի մայրաքաղաքում տեղի ունեցող հանդիպմանը կազմակերպության գլխավոր քարտուղար Նաբիլ ալ-Արաբին կոչ է արել ռազմական և քաղաքական դիմադրություն ցույց տալ «Իսլամական պետությանը» և այլ ծայրահեղական խմբավորումներին:
Ինչպես նշվում է` բանաձևը կաջակցի «Իսլամական պետության» դեմ պայքարում ԱՄՆ գործողություններին:
Հիշեցնենք, որ ամերիկյան ռազմաօդային ուժերը օգոստոսի 8-ից ավիահարվածներ են հասցնում Իրաքի հյուսիսում տեղակայված զինյալների դիրքերի ուղղությամբ:
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով խորհուրդը սեպտեմբերի 1-ին հաստատել է Իրաք առաքելություն ուղարկելու շուրջ բանաձևը` ուղղված «Իսլամական պետության» զինյալների ենթադրյալ հանցագործությունները հետաքննելուն:










