Իրանի նախագահը պետական այցով մեկնում է Ղազախստան

10:26 • 08.09.14

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն այսօր Աստանայում հանդիպելու է իրանցի գործընկեր Հասան Ռոհանիի հետ: Այս մասին հայտնել են Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունից:

 

Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպումն իրականացվելու է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանիի պետական այցի շրջանակում, հայտնում է РИА Новости գործակալությունը: