Իրադարձային
-ից
-ը
12:37 • 01.09.14Ստոկհոլմում Էբոլայի կասկածանքով հիվանդ է հոսպիտալացվելՀիվանդն Աֆրիկայից ներգաղթյալ է: Նա ինքն է դիմել բուժօգնության, ինչից հետո նրան հոսպիտալացրել են տեղի հիվանդանոցի վարակաբանական բաժնում՝ մանրազնին հետազոտություն անցնելու համար:
12:33 • 01.09.14Սիրիայում գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնն ու արվարձաններըԱկանների պայթյուններ են գրանցվել նաև Էլ Խամիդիա փակ շուկայում:
12:24 • 01.09.14Բոլոր հարթություններում պաշտպանելու եմ եղբայրական Ադրբեջանի շահերը. Թուրքիայի՝ Եվրոպայի հարցերով նոր նախարարԲոզքըրն ադրբեջանցի լրագրողին խորհուրդ է տվել չմոռանալ, որ այժմ նախարարի աթոռին նրանց «եղբայրն» է՝ նկատի ունենալով իրեն:
12:05 • 01.09.14Արձակուրդից հետո մարդկանց 10-15%-ի մոտ հարմարվելու խնդիր կա. հոգեբան«Ճիշտ հանգստանալու համար պետք է գնալ այնտեղ, որտեղ սիրտդ է ձգում, ոչ թե այնտեղ, որտեղ գնում են բոլորը։ Այն աշխատանքը, որ անում են, դրա հակառակը պետք է ընտրել, այսինքն՝ եթե ակտիվ ...»։
11:49 • 01.09.14Իսլամաբադում ցուցարարները գրոհով վերցրել են պետական հեռուստատեսության շենքը«Նրանք գրոհում են շենքը, մեր աշխատակիցները, ովքեր կատարում են իրենց ծառայողական պարտքը, ենթարկվում են ծեծի»,- ասել է պակիստանյան հեռուստատեսության հաղորդավարը եթերի հեռարձակման դադարից րոպեներ առաջ:
11:25 • 01.09.14Չինական դպրոցում տղամարդը սպանել է 3 հոգու և ինքնասպան եղելՏեղական իշխանությունների հաղորդագրության մեջ չի նշվում հարձակման բնույթի մասին կամ արդյոք զոհերը երեխաներ են: Միայն նշվում է, որ վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:
11:15 • 01.09.14Թուրքիայում տասնյակ ոստիկաններ են ձերբակալվել՝ «իշխանությունը տապալելու մտադրության» մեղադրանքովՆկատվում է, որ վերջին ձերբակալությունները տեղի են ունենում Ահմեթ Դավութօղլուի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելու ֆոնին:
11:00 • 01.09.14Սա մեր ընդհանուր պատմության մի կարևոր էջն է. Դավիթ Բաբայանը՝ ԼՂՀ 23–ամյակի մասին«Մենք պետք է սա դիտարկենք որպես հայոց պետականության անբաժան մի մաս, ոչ թե անջատենք Արցախն ու հայոց պատմությունը: Սա մեր ընդհանուր պատմության ...»։
10:34 • 01.09.14Բրազիլիայում փոքր ինքնաթիռն ընկել է բնակելի տան վրա. կան զոհերԴեպքը տեղի է ունեցել երկրի հարավում գտնվող Կուրիտիբա քաղաքում: Ավիավթարի ընթացքում տանը եղել է երեք մարդ՝ երկու կին և մեկ երեխա, նրանցից ոչ ոք չի տուժել:
10:12 • 01.09.14Սեպտեմբերի 1-ից աշխատանքային ներգաղթյալները կարող են Ռուսաստանի պատմության թեստ հանձնել ըստ ցանկությանՔննությունը դեռևս ըստ ցանկության է, սակայն 2015 թվականի հունվարի 1-ից այդ թեստն անցնելու մասին վկայագիրը պարտադիր պայման կդառնա:
09:55 • 01.09.14Ամերիկացի սենատորները կոչ են արել ԱՄՆ-ին զինել ՈւկրաինանՆա Կիևից հայտարարել է, որ Վաշինգտոնը պետք է Ուկրաինային պաշտպանական սպառազինություն տրամադրի, որն այդ ներխուժումը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի համար չափազանց թանկ կդարձնի։
09:36 • 01.09.14Գազայի վերականգնումը 20 տարի կպահանջիԱյս գնահատականը տրվել է այն նկատառումով, որ Գազայում հազարավոր շենքեր են ավերվել. ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի՝ յոթ շաբաթ տևած պատերազմի հետևանքով 17.000 տուն է ավերվել կամ լրջորեն վնասվել:
09:31 • 01.09.14Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիտելիքի օրվա առթիվ«Մշակույթն ու դպրությունը մեր ժողովրդի դարավոր ընթացքի այցեքարտն են եղել: Անգամ ամենադժվարին պայմաններում հայերս չենք հրաժարվել գիտակրթական առաջընթացից և …»:
09:19 • 01.09.14Սիրիայի նոր կառավարությունը, որի կազմում նաև հայ կա, երդում է տվել նախագահինԳործադիր մարմնի կազմում կա 11 նոր նախարար, այդ թվում՝ հայ. Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթն օրերս հայտնել էր, որ Սիրիայի բնապահպանության նախարար է նշանակվել Նազիրա Սարգիսը:
09:07 • 01.09.14Արյունոտ սեպտեմբերի 1. ՌԴ–ում այսօր հիշում են Բեսլանի ահաբեկչության զոհերին (լուսանկարներ)Երեք օր դժոխքում. այսօր այսպես են ռուսաստանյան լրատվամիջոցները հիշում տասնամյա վաղեմության ողբերգությունը:
