Իրադարձային
-ից
-ը
17:47 • 14.07.14ԵՄ-ում պատրաստ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների փաթեթը. Լիտվայի նախագահԼիտվայի նախագահ Դալյա Գրիբաուսկայտեի խոսքերով՝ որոշվել է, որ տնտեսական պատժամիջոցների պատրաստված փաթեթի կիրառումը կախված կլինի իրավիճակի գնահատումից:
17:28 • 14.07.14Արդարադատության եվրոպական դատարանը չի հաստատում Յանուկովիչի և Ազարովի հայցերի մասին տեղեկությունըԼյուքսեմբուրգում Արդարադատության եվրոպական դատարանի մամուլի ծառայությունում հայտնել են գործակալությանը, որ հայցերի մասին տեղեկություններ չեն տիրապետում:
17:22 • 14.07.14Հաքերային հարձակման է ենթարկվել ԴԱՀԿ ծառայության achurd.am կայքըՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանը դիմել է իրավասու մարմիններին՝ կատարվածի վերաբերյալ համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար:
17:17 • 14.07.14Թուրքիայում ընդդեմ սիրիացի փախստականների բողոքի ակցիա է տեղի ունեցելԱկցիային մասնակցել է ավելի քան 100 մարդ։ Ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ փախստականների ճամբարներին։ Ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը ջրցան մեքենաներ է կիրառել։ Կան ձերբակալվածեր։
16:03 • 14.07.14Համշենում լույս կտեսնի համշենահայերենով առաջին պարբերականըՀամշենահայերենով առաջին պարբերականների նախաձեռնողները կոչ են արել. «Գիրի գոր ունիք, դուք ալ թև ձգեցեք» (մեր կամավոր աշխատանքին դուք էլ մասնակցեք)։
15:38 • 14.07.14Պուտինի խոսնակը հերքել է Ուկրաինային տեղային հարվածներ հասցնելու պլանների մասին լուրերըՊեսկովը հայտարարել է լրագրողներին Ռիո դե Ժանեյրոյում Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ հանդիպման արդյունքներով:
15:12 • 14.07.14Վարչապետը շնորհավորել է Ֆրանսիայի ժողովրդին Ազգային տոնի առթիվՎարչապետ Հովիկ Աբրահամյանը Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի առթիվ այսօր այցելել է Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության դեսպանատուն:
15:08 • 14.07.14Հայ զինվորականները Փարիզում մասնակցել են Ֆրանսիայի ազգային տոնին նվիրված զորահանդեսին և ծածանել հայկական դրոշըՖրանսիայի մայրաքաղաքում ի պատիվ ազգային տոնի` Բաստիլի գրավմանը անցկացված զորահանդեսին մասնակցել են նաև հայ զինվորականներն ու քայլերթի ժամանակ ծածանել հայկական դրոշը:
15:02 • 14.07.14Յանուկովիչը հայց է ներկայացրել ԵՄ-ի դատարան Բրյուսելի պատժամիջոցների դեմՅանուկովիչը, ում հաշիվները եվրոպական բանկերում ԵՄ-ն արգելափակել է, կասկածվում է պետական միջոցների 3 միլիարդ դոլարի յուրացումներում ներգրավվածության մեջ:
14:31 • 14.07.14Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունՍերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի Հանրապետության Նախագահ Ֆրանսուա Օլանդին:
14:12 • 14.07.14Քարվաճառում ավարտվել է դիվերսիոն խմբի վնասազերծման գործողությունը. բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են. ԼՂՀ ՊՆԱյսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ:
14:06 • 14.07.14ԵՄ մի շարք երկրներ դեմ են, որ Քեթրին Էշթոնին փոխարինի Իտալիայի ԱԳ ղեկավարըՄոգերինիի նշանակման դեմ արշավը տանում են Լատվիան, Լիտվան, Էստոնիան և Լեհաստանը, որոնց կարծիքով՝ Իտալիան բավականաչափ կոշտ չի պահում իրեն Ռուսաստանի նկատմամբ:
13:30 • 14.07.14Կրոնական կազմակերպությունների մասին օրենքը հակասում է միջազգային նորմերին. Վարդան Ասցատրյանը«Վենետիկյան հանձնաժողովը տարիներ առաջ իր կարծիքն է արտահայտել ու ասել, որ այն թերություններ ունի, որից հետո օրենքը սկսեց վերամշակվել: Շուրջ 1.5 տարի է այն գտնվում է Արդարադատության …»:
13:03 • 14.07.14Աշխարհի 5 ամենաբարձր հյուրանոցները (լուսանկարներ)Դրանցից բացվող անզուգական տեսարաններն ու սպասակման բարձր որակն ուղղակի կհիացնեն նույնիսկ ամենավախկոտ հաճախորդին՝ ստիպելով մոռանալ գետնից անթիվ-անհամար մետրերի բարձրության վրա գտնվելու փաստի մասին։
13:00 • 14.07.14Տավուշի մարզի մանկապարտեզներից մեկի խորդանոցում օձ է նկատվելԱհազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղում գտնվող մանկապարտեզի խորդանոցում օձ է նկատվել, որին հայտնաբերելու համար անհրաժեշտ է...
