Իրադարձային
-ից
-ը
12:51 • 30.05.14Ռուսաստանը Ղրղզստանին 1,2 մլրդ դոլար կտրամադրի Մաքսային միություն մտնելու համարՆրա խոսքով՝ պայմանավորվածությունները ձեռք են բերվել մայիսի 29-ին Աստանայում կայացած Մաքսային միության անդամ երկրների ղեկավարների հանդիպմանը:
12:50 • 30.05.14Սփյուռքի նախարարը պարզաբանեց, թե ինչու է «հայանպաստ» գործունեության համար խնդրել բանակից ազատել ՀՀ քաղաքացի սփյուռքահայերինՆախարարն առաջարկել էր Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության չորս միաբանների ազատել զինվորական ծառայությունից, որպեսզի նրանք իրենց ծառայությունն անցնեն Սիրիայում, Հորդանանում, Լիբանանում:
12:32 • 30.05.14Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում» հղի կին է մահացել, չի փրկվել նաև նորածինը. ՀՀ ԱՆԿինը եղել է ծննդաբերության առաջին շրջանում։ Ենթադրյալ ախտորոշումն է` 41-42 շաբաթական հղիություն, 3-րդ աստիճանի ճարպակալում, ծննդաբերության 1-ին շրջան, պտղաջրերի վաղ արտահոսք։
12:31 • 30.05.14Իրանում գրանցվել է MERS վարակից առաջին մահացության դեպքը2012-ին հայտնաբերված նոր վիրուսը հայտնաբերվել է արդեն նաև Իրանում: Գրանցվել է նաև այդ վարակի առաջին զոհը:
12:28 • 30.05.14Իրանը հերքել է Մարկ Ցուկերբերգին դատարան կանչելու մասին լուրըՑուկերբերգը որևէ մեկի կողմից դատարան չի կանչվել՝ հավելելով, որ Facebook-ին պատկանող Instagram և Whatsapp հավելվածները շարունակում են երկրում թույլատրելի մնալ։
12:25 • 30.05.14Հունիսի 1-ից Ռուսաստանում կարգելվի ծխել սրճարաններում և ռեստորաններումՌուսաստանում անցկացված հարցումները ցույց են տվել, որ այս արգելքը կտրուկ կնվազեցնի այցելությունները ռեստորաններ: Հարցվածների միայն 5 տոկոսն է կողմ օրենքի կիրառմանը:
11:59 • 30.05.14Թուրքիան ներկայացնող մարզիկի մուտքը Բաքու արգելել են՝ «հայկական ազգանվան» պատճառովՀենց օդանավակայանում նրա մուտքը երկիր արգելել են և նստեցրել Ստամբուլ վերադարձող ինքնաթիռն ու հետ ուղարկել Թուրքիա:
11:53 • 30.05.14Հնդկաստանում անչափահաս քույրերը ենթարկվել են խմբակային բռնաբարության և սպանվելԴեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ քույրերը, զուգարան չունենալու պատճառով, գնացել են մոտակա դաշտերը՝ իրենց բնական կարիքները հոգալու:
11:45 • 30.05.14Իսրայելական բանակի կանայք. Reuters-ի ֆոտոշարքըԸստ օրենքի՝ Իսրայելի բոլոր քաղաքացիները, ներառյալ՝ երկքաղաքացիություն ունեցողներն ու այլ երկրում ապրողները, 18 տարին լրանալուց հետո ենթակա են զինծառայության։
11:00 • 30.05.14Բրիտանիայում կատվի աչքը հանել են միայն այն պատճառով, որ կենդանին Հիտլերին է նման (լուսանկարներ)«Նա մեղավոր չէ, որ նման է Հիտլերին։ Բազն աշխարհի ամենաբարի կատուն է»,- ասել է նրա տիրուհին՝ Քրիստի Սփերոուն։
10:56 • 30.05.14Լուգանսկի մոտ զինյալները ոչնչացրել են ներքին զորքերի զինանոցըԼուգանսկում զինվորականները և աշխարհազորային զինյալները բախվել են, այս անգամ միջադեպն ավարտվել է առանց զոհերի:
10:38 • 30.05.14Ford Motors-ը հետ է կանչում մոտ 1.3 մլն մեքենաՄասնավորապես՝ հետ է կանչվում 2008-2011թ. արտադրության 915.500 հատ Ford Escape և Mercury Mariner, ինչպես նաև 2011-2013թթ. արտադրության 195.500 հատ Ford Explorer մեքենա։
10:34 • 30.05.14Կալիֆոռնիայում ներկայացվել է Dragon V2 տիեզերական «տաքսին»Ներկայում ամերիկացի տիեզերագնացները Միջազգային տիեզերակայան են տեղափոխվում ռուսական «Սոյուզ» սարքով։ Յուրաքանչյուր տիեզերագնացի համար ամերիկյան կողմը ռուսներին վճարում է 60 մլն դոլար։
10:21 • 30.05.14Աբխազիայի վարչապետը նշել է իր հրաժարականի պայմանը«Դու միայն մի քննադատիր, դու ասա՝ ինչպես է պետք: Եթե ես տեսնեմ, որ քեզ մոտ ստացվում է, դու կարողանում ես, ես ինքս լուռ կգնամ: Եթե տեսնեմ, որ մարդը խելացի է և ճիշտ տեղում»,- հայտարարել է Լակերբայան:
10:10 • 30.05.14Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը դարձյալ քննադատել է ԱդրբեջանինԼինելով Ադրբեջանի հիմնական գործընկերը՝ մենք հավատում ենք, որ երկրի կայունության և զարգացման համար ամենակարևոր քայլը բաց հասարակության ստեղծումն է», - ասված է դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
