Իրադարձային
-ից
-ը
01:17 • 28.05.14Չինացիները մտադիր են փողոցներից 5 մլն մեքենա վերացնել մշուշի դեմ պայքարի շրջանակումՉինաստանի իշխանություններն ընթացիկ տարում 5.33 մլն հին մեքենա կհանեն շահագործումից, որոնք չեն համապատասխանում տեղի էկոլոգիական չափանիշներին՝ թունավոր նյութերի արտանետումները նվազեցնելու նպատակով:
00:44 • 28.05.14Լյուքսեմբուրգում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում որոշ փողոցներ կփակվենԼյուքսեմբուրգում մարմնավաճառության դեմ պայքարի շրջանակներում երեկոյան ժամերին որոշ փողոցներ կփակվեն ավտոմեքենաների երթևեկության համար:
00:41 • 28.05.14ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ կրտսերը ծնկի վրահատության է ենթարկվել2013-ի օգոստոսին նա նաև սրտի վիրահատություն է տարել, երբ բժիշկները բացահայտել են, որ նրա սիրտը սնուցող երակներից մեկն արգելափակված է:
00:19 • 28.05.14Հռոմի քաղաքապետն առաջարկել է «կարմիր լապտերների» թաղամաս ստեղծելՀռոմի քաղաքապետ Իգնասիո Մարինոն կողմ է արտահայտվել իտալական մայրաքաղաքում «կարմիր լապտերների» թաղամասի բացման գաղափարին:
23:22 • 27.05.14Եգիպտացիներին կտուգանեն նախագահական ընտրություններին չմասնակցելու համարԵգիպտոսի քաղաքացիներն, ովքեր չեն մասնակցել երկրում այս օրերին անցկացվող նախագահական ընտրություններին, ստիպված կլինեն 500 եգիպտական ֆունտի չափով (մոտ 71 դոլար) տուգանք վճարել:
21:24 • 27.05.14Մարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության Շենգավիթի բաժին է բերվել 15 անձ. գործողությունը շարունակական է լինելուՄարմնավաճառությամբ զբաղվելու կասկածանքով ոստիկանության կողմից մայիսի 19-ից 25-ն ընկած ժամանակահատվածում իրականացված միջոցառումների արդյունքում…
21:13 • 27.05.14Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Առաջին Հանրապետության օրվա առթիվ1918 թվականի մայիսի 28-ը բեկումնային դարձավ մեր ժողովրդի բազմադարյա պատմության մեջ և արմատապես փոխեց նրա ընթացքը: Հարյուրամյակներ շարունակ առանց պետականության գոյատևած, զրկանքների ու ցեղասպանության...
20:04 • 27.05.141918 թ.-ի ներքին և արտաքին պայմաններն այսօրվա պայմանների հետ անհամեմատելի են՝ հօգուտ այսօրվա. Ալեք ԵնիգոմշյանԱռաջին հանրապետության տարիներին թեև թույլ են տրվել կարևոր սխալներ, սակայն չի կարելի հերքել, որ այդ ժամանակվա ղեկավարությունն իսկապես եղել է ազնիվ, նվիրված և...:
19:53 • 27.05.14Էստոնիայի ԱԳՆ-ն հաղորդել է Դոնեցկում ԵԱՀԿ դիտորդների անհետացման մասինԴեպքերի զարգացմանը հետևում են ԵԱՀԿ-ում էստոնացի դիվանագետները, Կիևում Էստոնիայի դեսպանությունը և երկրի ԱԳՆ-ն, որոնք մշապես կապ են պահպանում ԵԱՀԿ ներկայացուցիչների հետ:
19:42 • 27.05.14Ս. Սարգսյանի՝ Թուրքիայի նախագահին հղած հրավերը կարելի է արդարացված համարել, եթե նա գա, եթե ոչ՝ նույնպես. քաղաքագետ«Մոդուս վիվենդի» կենտրոնի հիմնադիր, թուրքագետ, վերլուծաբան Արա Պապյանը, անդրադառնալով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ցեղասպանության 100 –ամյա տարելիցին Հայաստանում լինելու՝ Թուրքիայի ապագա Նախագահին...
19:09 • 27.05.14Ուկրաինան Ղրիմից մլրդ դոլարի արժողությամբ ռազմական տեխնիկա է դուրս բերելԹերակղզու տարածքից դուրս է բերվել մի քանի հազար սպառազինման տեխնիկա, այդ թվում՝ 32 նավ, հրթիռահրետանային սպառազինման 120 միավոր, զրահատեխնիկայի 121 միավոր, 1341 մեքենա, ավիացիոն տեխնիկայի 75 միավոր:
18:58 • 27.05.14Սյունիքի մարզպետը` Սուրիկ Խաչատրյանի հայտարարության մասին, թե Գորիսում ընտրություններն ավարտված են«Ընտրությունները հունիսի ութին կայանալու են, երկու թեկնածու կա, երկուսն էլ ինքնաբացարկ է հայտնել, ու այդ օրը Գորիսի ազգաբնակչությունն իր քվեն տալու է իր նախընտրած թեկնածուին...»։
18:33 • 27.05.142014-2015 ուս. տարիների համար DAAD-ն կշնորհի ավելի քան 90 կրթաթոշակԳերմանական ակադեմիական փոխանակման ծրագրի կողմից հայ բուհավարտներին, ասպիրանտներին, գիտնականներին 2014-2015 ուս. տարիների համար կշնորհվի ավելի քան 90 կրթաթոշակ:
16:59 • 27.05.14Լարսում կորած քաղաքացիներից երկուսն ազգությամբ հայ են. ԱԻՆԿորածների մեջ են նաև ազգությամբ հայեր, ՌԴ քաղաքացիներ Կարպո Պողոսովը (ծնվ. 1957թ.) և Գեորգի Գևորգովը, որոնց մասին տեղեկություն դեռևս չկա:
16:52 • 27.05.14Չինաստանում հունիսի 1-ից գերեզմանատները կփակվեն. տարեց բնակիչները զանգվածային ինքնասպանություններ են գործումԱղբյուրը նշում է, որ Անհոյի քաղաքներում այս արգելքին միանգամայն նորմալ են վերաբերվել, ինչը չի կարելի ասել գյուղերի մասին, որտեղ էլ գրանցվել է ինքնասպանությունների մեծ մասը։
