Իրադարձային
-ից
-ը
21:00 • 26.05.14Չինաստանում ջրհեղեղների հետևանքով 5.51 մլն մարդ է տուժել, 24-ը զոհվել էԳուանդուն նահանգի զգալի մասում մայիսի 19-ից հորդառատ անձրևներ են տեղում, որոնք տեղ-տեղ ուժեղ ջրհեղեղներ են առաջացրել՝ դառնալով 17 մարդու մահվան պատճառ:
19:59 • 26.05.14Ակնաշենցի ծերունին ինքնահրկիզվելուց մոտ 20 օր առաջ հայտնել է, որ ուզում է կախվել կամ թույն խմել«82 տարեկան մարդ էր, էս վերջերս նիհարել, դարձել էր մի 40 կիլո, իրեն վերջ տվեց, էլի, հոգեկանը խանգարված, ու տենց առավոտը լուսաբացին ինքն իրեն հրկիզել է, ես շա՞տ գիտեմ»,-ասաց գյուղապետը:
19:37 • 26.05.14Ազատամարտիկները հայրենասիրական երգեր են երգել Վոլոդյա Ավետիսյանի դատինՆրա փաստաբան Արա Զաքարյանը հայտնեց, որ ինքը Արդարադատության խորհրդին ուղղված բողոքի դիմում է պատրաստել՝ ի նշան բողոքի դատավորի ոչ օբյեկտիվ ու անարդար աշխատելաոճի։
18:31 • 26.05.14Մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստըՀՀ կառավարության ընդունելությունների տանը մեկնարկել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 23-րդ նիստը, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
18:08 • 26.05.14ՌԴ-ի կողմից Ադրբեջանին սպառազինության մատակարարումը չի խախտում ուժերի հավասարակշռությունը սահմանին. Ս. ՕհանյանՅուրաքանչյուր պետություն ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է իր պլանների, իր քաղաքականության շնորհիվ։ Այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար...
18:04 • 26.05.14Amazon-ը դադարեցրել է Ջոան Ռոուլինգի նոր վեպի նախնական պատվերների ընդունումըAmazon.com-ը դադարեցրել է Hachette հրատարակչության գրքերի նախնական պատվերների ընդունումը՝ ընկերությունների միջև գնային քաղաքականության առնչությամբ տարաձայնությունների պատճառով։
17:41 • 26.05.14ԵԱՀԿ-ն ժողովրդավարական է ճանաչել Ուկրաինայի ընտրություններըՀաղորդվում է, որ քվեարկության և ձայների հաշվարկի գործընթացները «եղել են թափանցիկ և ընդհանուր առմամբ համապատասխանել են սահմանված կարգերին»:
17:38 • 26.05.14Մինսկում հեղեղումներ են (լուսանկարներ)Հորդառատ անձրևների հետևանքով Մինսկի որոշ փողոցներ ջրածածկ են եղել։ Նեմիգան (քաղաքի կենտրոնում գտնվող փողոցներից մեկը) ամբողջությամբ ջրի տակ է հայտնվել։ Ջրի խորությունը որոշ տեղերում հասնում է 1 մետրի։
17:19 • 26.05.14Հռոմի պապն Իսրայելում համբուրել է Հոլոքոստը վերապրածների ձեռքերը (լուսանկարներ)Կաթոլիկ եկեղեցու հովվապետն աղոթել է զոհերի աճյունների մոխրով լի դամբարանի մոտ՝ դրա վրա դնելով դեղին, սպիտակ ծաղիկներ։
17:09 • 26.05.14Հայաստանում երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնում ուժգնությունը կազմել է 4-5 բալԸստ նախնական տեղեկության` երկրաշարժը զգացվել է Վանաձոր քաղաքում` 4 բալ, Ալավերդի, Ստեփանավան քաղաքներում և Շիրակամուտ գյուղում` 3-4 բալ, Աշոցք քաղաքում` 3 բալ ուժգնությամբ:
17:03 • 26.05.14Հակառակորդի կողմից արձակված կրակոցից փոխգնդապետ է զոհվել. ԼՂՀ ՊՆՄարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում է ստացել փ/գ-տ Գարիկ Էդիսոնի Բալայանը:
17:00 • 26.05.14Դոնեցկի օդանավակայանում բախումներ են. Կիևը դեսանտ է իջեցրել. ԶԼՄ-ներԲացի այդ, տեղեկություն էր տարածվել ռուսամետ ակտիվիստների կողմից ուկրաինական ուղղաթիռ խփելու մասին, սակայն ավելի ուշ այս տեղեկությունը հերքվել է։
16:53 • 26.05.14Մոսկվայում խափանվել է «օրենքով գողերի» հավաքը (տեսանյութ)Մոսկվայում ոստիկանները՝ «Рысь» հատուկ ջոկատի օգնությամբ, խափանել են քրեական հեղինակությունների հավաքը, որը կազմակերպել էր վրացի «օրենքով գող»։
16:14 • 26.05.14Աստանայում կքննարկվի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրին Հայաստանի միանալու հարցըՄայիսի 29-ին Աստանայում կկայանա Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստ, որտեղ նախատեսվում է Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի ստորագրում։
15:35 • 26.05.14Նոր խարբերդ գյուղի ամառանոցներից մեկում դի է հայտնաբերվելՄայիսի 26-ին` ժամը 12:58-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի ամառանոցների 11-րդ փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին...
