Իրադարձային
-ից
-ը
14:53 • 26.05.14Չակ Նորիսի ու Ստալինի օգտին. փչացված քվեաթերթիկներ Ուկրաինայի ընտրություններում (լուսանկարներ)Մեկը քվեարկել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի, մյուսը՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, որոշ մարդիկ էլ՝ Ստալինի և դերասան Չակ Նորիսի օգտին:
14:46 • 26.05.14Պորոշենկոն Յանուկովիչին կոչ է արել վերադառնալ Ուկրաինա և կանգնել դատարանի առաջ«Ինձ Յանուկովիչի տեսակետը հետաքրքրում է միայն նրա՝ Ուկրաինա վերադառնալու և որպես ամբաստանյալ դատարանի առջև կանգնելու տեսանկյունից։ Կարծում եմ, որ նա պետք է մեկնաբանի իր վերադարձի ժամկետները»,-ասել նա։
14:42 • 26.05.14Մայդանի գլխավոր խնդիրն իրականացված է, բարիկադները կհավաքվեն. ԿլիչկոՆրա խոսքով՝ Կիևը պետք է աստիճանաբար վերադառնա բնականոն կյանքի, ինչն օրինակ կլինի նաև Ուկրաինայի մյուս շրջանների համար, որտեղ այժմ բարիկադներ են կառուցվում:
13:58 • 26.05.14Պորոշենկոն երդմնակալությունից հետո կվաճառի բիզնեսն ու կշարունակի համագործակցել գործող վարչապետի հետ«Յացենյուկն ակտիվ և հաջող քաղաքականություն ցուցադրեց»,-ասել է Պյոտր Պորոշենկոն՝ պատասխանելով լրագրողների հարցերին, թե կպահպանի՞ արդյոք Յացենյուկն իր տեղը կառավարությունում։
13:50 • 26.05.14Սուրիկ Խաչատրյանի եղբոր տղան 2 հոգու է ծեծել, կատարվում է հետաքննությունՈստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Էներ Խաչատրյանը, մայիսի 25-ին՝ ժամը 23-ին Գորիսի Սյունիք փողոցում ծեծի է ենթարկել 2 անձանց:
13:48 • 26.05.14Յուրաքանչյուր մրցանակ կարևոր առաքելություն ունի կատարելու. Սերժ Սարգսյան«Ինչպես այս, այնպես էլ այլ մրցանակներն աշխատանքի հրապարակային ճանաչման միջոց և ձև են: Իսկ դա կարևոր է, քանի որ ստեղծագործողին հնարավորություն է …»:
13:18 • 26.05.14Յանուկովիչը հայտարարել է, թե հարգում է Ուկրաինայի ժողովրդի ընտրությունըՆա նշել է, որ ընտրության և հենց նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելյան շրջանների մասնակցությունը։
13:00 • 26.05.14Չարենցավանում ընտանիքի հարբած անդամը մահվան ելքով վնասվածքներ է հասցրել տարեց կնոջըԲերման են ենթարկել 1983 թ. ծնված Հարություն Ն.-ին, իսկ բնակարանի բնակչուհի, 1935 թ. ծնված Հասմիկ Նազարյանը պոլիտրավմա ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոց:
12:48 • 26.05.14ԵՄ-ն չի բացառում, որ մինչև տարեվերջ Ուկրաինայի հետ անայցագրային ռեժիմ կսահմանի«Երկրորդ փուլից հետո, ինչպես եղավ Մոլդովայի պարագայում, մի քանի ամսից, հնարավոր է, Ուկրաինայի հետ հաստատվի անայցագրային ռեժիմ»,-ասել է Տոմբինսկին։
12:40 • 26.05.14Կրակովի բնակիչները հանրաքվեի միջոցով դեմ են արտահայտվել քաղաքում Օլիմպիադայի անցկացմանըՔվեարկությանը մասնակցել է քաղաքի բնակչության 35, 96 տոկոսը: Ընդ որում՝ քվեարկածներից 69,72 տոկոսը դեմ է հանդես եկել Կրակովի տարածքում Օլիմպիական խաղերի անցկացմանը:
12:39 • 26.05.14Ադրբեջանում լրագրողի են ծեծել և կոտրել նրա տեսախցիկըԼրագրողի խոսքով՝ ինքը ռեպորտաժ պատրաստելիս է եղել Բույնուզ գյուղում, երբ իրեն մոտեցել են անհայտ անձինք, վերցրել են տեսախցիկն ու կոտրել։
12:30 • 26.05.14Սպիտակ տունը սխալմամբ հրապարակել է Աֆղանստանում ԱՄՆ-ի ռեզիդենտի անունըԱՄՆ-ի նախագահի աշխատակազմը սխալմամբ տարածել է ԱՄՆ ռեզիդենտի անունն Աֆղանստանում: Իրավիճակը փրկել են լրագրողները:
12:22 • 26.05.14Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում հակառակորդի գնդակից զինծառայող է վիրավորվելԻնչպես տեղեկացնում է ԼՂՀ Պաշտպանության նախարարությունը, վիրավորը 1994թ.-ին ծնված Աշոտ Ալիկի Գրիգորյանն է։ Նա աջ ձեռքի շրջանում միջին ծանրության հրազենային վիրավորում է ստացել։
11:57 • 26.05.14Բելգիայում կայացած ընտրությունների արդյունքների մի մասը կորել է համակարգչային խնդրի պատճառովՀամակարգչային խնդրի պատճառով ընտրական հանձնաժողովը չի ստացել տվյալներ Բելգիայի հարավային մասից` Վալլոնիայից, և Բրյուսելի որոշ ընտրատեղամասերից։
11:44 • 26.05.14Ադրբեջանը հետաքրքրված է ռուսական առափնյա պաշտպանության համակարգերովՀայաստանի կողմից բացասական վերաբերմունք ռուսական իշխանությունները չեն սպասում, քանի որ «Бал-Э»-ն ծածկում է ծովային հատվածը, իսկ Հայաստանը դեպի Կասպից ելք չունի։
