Իրադարձային
-ից
-ը
14:54 • 07.05.14Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան. Ջոն Հեֆերնն անդրադարձել է Արամ MP3-ի եվրատեսիլյան ելույթինՋոն Հեֆերնը մասնավորապես գրել է. «Քեզ տեսնենք շաբաթ երեկոյան: Կրկնի ՛ր դա»: Բացի այդ, Հեֆերնը «բոլոր նրանց համար, ովքեր երեկ բաց են թողել ելույթը», տեղադրել է Արամ MP3-ի ելույթի տեսաձայնագրությունը:
14:12 • 07.05.14Օլանդը չի մասնակցելու հայաստանյան Կարֆուրի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ տեղակայվելու է հիպերմարկետը. պարզաբանումԱռաջիկայում Հայաստան կատարվելիք պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության Նախագահը ոչ թե մասնակցելու է Կարֆուր հիպերմարկետի բացմանը, այլ այցելելու է այն վայրը, որտեղ հետագայում տեղակայվելու...
14:04 • 07.05.14Դավութօղլուին թույլ չեն տվել այցելել սիրիացի փախստականներինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն այցելել է Հորդանան՝ մասնակցելու «Սիրիայի բարեկամների» հավաքին, որի ընթացքում քննարկվելու է սիրիացի փախստականների հարցը։
13:54 • 07.05.14Բևերլի Հիլզը կոչ է անում Բրունեյին վաճառել ԱՄՆ-ում իր հյուրանոցըԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Բևերլի Հիլզի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել, որով դատապարտում է Բրունեյում շարիաթի օրենքների ներդրումը: Խորհուրդը կոչ է արել սուլթանությանը վաճառել Beverly Hills Hotel-ը։
13:46 • 07.05.14Ուկրաինայի ՆԳՆ-ն խնդրում է ֆուտբոլային խաղերն անցկացնել առանց հանդիսատեսի«Բացի այդ, անվտանգության նկատառումներով՝ ֆուտբոլային խաղերը, որոնց անցկացումը նախատեսված է Դոնեցկի, Լուգանսկի, Օդեսայի և Խարկովի շրջաններում, առաջարկվել է տեղափոխել այլ շրջաններ»,- հավելում են ՆԳՆ-ում
13:34 • 07.05.14Ուկրաինան ԱՄՀ-ից ստացել է առաջին տրանշը՝ 3 մլրդ դոլարի չափովՄիջոցները նախատեսված են մակրոտնտեսական կայունության և տնտեսական աճի համար. հաղորդել են Ուկրաինայի ազգային բանկի մամուլի ծառայությունից։
13:06 • 07.05.14Տղամարդը ձերբակալվել է «Սևոլի» նավաբեկության մասին ապատեղեկատվություն տարածելու համարՇին ազգանունով 50-ամյա տղամարդը տեղեկություն է տարածել, թե «Սևոլ» նավը խորտակվել է, որովհետև շեղվել է ճանապարհից ամերիկա-հարավկորեական զորավարժությունների անցկացման պատճառով:
12:45 • 07.05.14Տե՛ր Աստված, այնքան ենք ուզում ապրել. Սլավյանսկի երեխաներն ակցիա են կազմակերպել ընդդեմ պատերազմի (տեսանյութ)Հաղորդվում է, որ երեխաները ձեռքերում պահել են պաստառներ՝ հետևյալ գրություններով. «Մենք ահաբեկիչներ չենք», «Տե՛ր Աստված, այնքան ենք ուզում ապրել», «Երեխաները կարող են զոհվել ամեն վայրկյան»...
12:19 • 07.05.14Օբաման կհանդիպի սիրիական ընդդիմության ղեկավարինԱղբյուրը նկատում է, որ Օբամա-Ջաբրա հանդիպումը կաևոր է այն առումով, որ հունիսին Սիրիայում կայանալու են նախագահական ընտրություններ։
12:09 • 07.05.14Երևանում ինքնաբերաբար շարժված մեքենայի հարվածից տուժած 6-ամյա աղջիկը մահացել էԵրևանում ինքնաբերաբար շարժված մեքենայի հարվածից տուժած 6-ամյա Աննա Հարությունյանը մայիսի 6-ին, ժամը 06.20-ին, գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է։
11:56 • 07.05.14ՊՆ փոխնախարարը և ԱՄՆ դեսպանը մասնակցել են Սյունիքում ականազերծման աշխատանքների մոնիտորինգինՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը և ՀՀ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնը Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում մասնակցել են...
11:54 • 07.05.14Հասարակության ճնշումը դեռ բավարար չէ օրենքի գերակայության ապահովման համար. «Հարսնաքարի» գործով տուժողների ներկայացուցիչՎահե Ավետյանի իրավահաջորդի և մյուս տուժողների ներկայացուցիչ Տիգրան Եգորյանը կարծում է, որ հասարակության և լրատվամիջոցների ուշադրությունն ու ճնշումը առանձին գործերով դեռևս բավարար չեն երկրում օրենքի...
11:47 • 07.05.14Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Աֆղանստանի նախագահինՆախագահ Քարզային և բարեկամ աֆղան ժողովրդին հղած հեռագրում Սերժ Սարգսյանն անկեղծ ցավակցության հետ միասին տոկունություն և ոգու արիություն է մաղթել …
11:33 • 07.05.14Արմեն Մովսիսյանը նշանակվել է ՀՀ Նախագահի խորհրդականՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանին ՀՀ Նախագահի խորհրդական …
11:25 • 07.05.14Նեպալցին այրել է 7-ամսական հղի կնոջը՝ օժիտ չբերելու պատճառովՀայտնի է, որ աղջկա ընտանիքը որպես օժիտ պետք է Շեյխին գումար վճարեր, ինչպես նաև մոտոցիկլետ ու մի ցուլ տար, սակայն չի կարողացել բավարարել փեսայի պահանջները։
