Իրադարձային
-ից
-ը
12:28 • 30.04.14Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցելԲողազիչիի համալսարանի երկրաշարժերի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է առավոտյան 07։03-ին, իսկ հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորությամբ։
12:19 • 30.04.14Ուկրաինայի ԱԳՆ-ն ԱՊՀ-ից դիտորդներ չի հրավիրել նախագահական ընտրություններին հետևելու համարԻնչպես հայտնի է՝ Ուկրաինան հրաժարվել է ընթացիկ տարում ԱՊՀ-ում նախագահությունից և հայտարարել, որ դիտարկում է կազմակերպությունից դուրս գալու նպատակահարմարությունը։
12:14 • 30.04.14Բիլ Գեյթսն ասել է, թե որոնք են ամենավտանգավոր արարածներըԲիլ Գեյթսն անդրադարձել է վտանգավոր կենդանիներին և ասել, թե որն է ամենամահաբերը:
12:05 • 30.04.14Ռուսաստանը փորձում է օրինականացնել անջատողականությունը. Սաակաշվիլի«Չեմ կարծում, որ 21-րդ դարում այդքան հեշտությամբ կարելի է փոխել սահմանները և որ ինչ-որ մեկը երբևէ կկարողանա դա օրինականացնել»,- ասել է նա։
11:54 • 30.04.14Արամայիս Գրիգորյանը ազատվեց Արարատի մարզպետի պաշտոնիցԱրարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ազատվեց աշխատանքից՝ այլ աշխատանքի անցնելու նպատակով: Թե այսուհետ որտեղ պետք է աշխատի, Կառավարության նիստին չհայտարարվեց:
11:52 • 30.04.14Էներգետիկայի հարցերով եվրահանձնակատարը հավանություն է տվել ԵՄ էներգետիկ միության ստեղծման գաղափարինՆա ասել է, որ մտադիր է հունիսին կայանալիք գագաթնաժողովին Եվրամիության անդամ պետությունների և կառավարությունների ղեկավարներին գազի ռեզերվների նշանակալի մեծացման մասին նախագիծ ներկայացնել։
11:16 • 30.04.14Իրանում արգելափակվել է WhatsApp-ըՀանձնաժողովը նման որոշում չի կայացրել հեռախոսային այնպիսի ծառայությունների դեպքում, ինչպիսին են Viber-ը և Instagram-ը, սակայն չի բացառվում, որ դրանց վերաբերյալ որոշում կկայացվի ապագայում։
11:11 • 30.04.14Գուցե հնարավոր չլինի ընտրություններ անցկացնել Ուկրաինայի բոլոր շրջաններում. Արսեն ԱվակովՆա, մասնավորապես, ասել է, որ եթե ուկրաինական իշխանություններն իրենց ավելի ողջամիտ պահեին, ապա կհետաձգեին ընտրությունների անցկացումը։
10:58 • 30.04.14Քերին գտել է «լրտեսների» հետ Մոսկվայի բանակցությունների ձայնագրությունները. Daily Beast«Մենք հստակ գիտենք՝ ով է տալիս այդ հրամանները, մենք գիտենք՝ որտեղից են դրանք գալիս»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը: Սակայն Քերին չի նշել ռուս պաշտոնյաների անունները։
10:38 • 30.04.14Հայտարարվել է «Աստղային պատերազմներ» ֆիլմի 7-րդ մասի դերասանական կազմըՖիլմի հերթական մասում կնկարահանվեն նոր դերասաններ, նրանք կմիանան հիմնական կազմին։ Նկարահանումները պետք է սկսվեն մայիսին, սակայն ռեժիսորը մինչ վերջին պահը գաղտնի էր պահում մասնակիցների անունները։
10:26 • 30.04.14Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը կստորագրվի մայիսի 29-ին. Պուտին«Այսօր մենք շատ լուրջ առաջընթաց գրանցեցինք։ Փորձագիտական մակարդակով միշտ չէ, որ հաջողվում է պայմանավորվել որոշ նրբությունների շուրջ, որոնք ներկայացնում են կողմերի շահերը»,- ասել է Պուտինը։
10:19 • 30.04.14Հայտնի է 2013թ. ամենաշատ վաճառված ավտոմեքենանՀամաձայն վիճակագրական տվյալների, որոնք ներկայացնում է ընկերությունը, 2013թ. ընթացքում ամբողջ աշխարհում վաճառվել է 1.22 մլն նոր Toyota Corolla։
10:15 • 30.04.14Տուրչինովը խորհրդակցության է հրավիրել Ուկրաինայի շրջանների ղեկավարներինՆշվում է, որ խորհրդակցությունը նախատեսված է տեղի ժամանակով ժամը 11:00-ին։
10:09 • 30.04.14Քերին կոչ է արել Եվրոպային նվազեցնել ռուսական գազի սպառումը«Մենք միասին պետք է ավելին անենք, որպեսզի հասնենք նրան, որ եվրոպական երկրները կախված չլինեն Ռուսաստանից»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը:
09:56 • 30.04.14Ավստրալիան դադարեցրել է մալայզիական Boeing-ի որոնման աշխատանքներում օդանավերի օգտագործումըԸստ այդմ՝ այժմ շեշտը դրվում է ստորջրյա որոնումների վրա՝ հատուկ սարքավորումների կիրառմամբ:
