Իրադարձային
-ից
-ը
23:36 • 30.04.14ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն միացվում է ֆինանսների նախարարությանը. Նախագահի հրամանագիրըԿառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեն էլ միացվում է քաղաքաշինության նախարարությանը:
23:25 • 30.04.14Emoji հայտնի «սմայլիկները» կարող են պաշտպանել ԱՄՆ ԱԱԾ-ի գաղտնալսումներիցԳաղտնալսման ծրագրերը, որոնք գործարկել է ԱՄՆ ԱԱԾ-ն, կարող են ճանաչել գրեթե ցանկացած լեզու, հասկանում են հապավումները, կրճատ գրելաձևերը և կոդերը, սակայն անշունչ մեքենաները չեն հասկանում «սմայլիկները»:
21:02 • 30.04.14Բնապահպանության նորանշանակ նախարարը պետք է զբաղվի զուտ էկոլոգիական խնդիրների լուծմամբ. բնապահպանՔանի որ Արամայիս Գրիգորյանն արդեն իսկ եղել է Արարատի մարզպետ, ապա նա Արարատյան դաշտի ջրային պաշարների վերականգնման խնդրին պետք է ո´չ թե բիզնեսի տեսանկյունից նայի, այլ՝ զուտ բնապահպանական:
18:51 • 30.04.14Վրաստանում Հայաստանի դեսպան Հովհաննես Մանուկյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հովհաննես Մանուկյանին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար նշանակելու մասին:
18:50 • 30.04.14Արամայիս Գրիգորյանը նշանակվել է ՀՀ բնապահպանության նախարարՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արարատի նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին ՀՀ բնապահպանության նախարար նշանակելու ...
18:25 • 30.04.14Սիրիայի Հոմս քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 100-իՍիրիայի Հոմս քաղաքի կառավարական թաղամասում երեքշաբթի ականապատ մեքենայի պայթյունի և հրթիռակոծման հետևանքով զոհերի թիվը հասել 100-ի:
18:00 • 30.04.14Ուկրաինայի ՊՆ-ն հայտնել է, որ կապ չունի Կիևում անցկացվելիք զորավարժությունների հետԱվելի վաղ հաղորդվում էր, որ Կիևում լույս մայիսի 1-ին զորավարժություններ են տեղի ունենալու։
17:34 • 30.04.14Ուկրաինայի ԱԳՆ-ն նոտա է փոխանցել ՌուսաստանինԱյդ քայլերը կոպտորեն խախտում են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև մի շարք երկկողմ հարաբերություններ և Ուկրաինայի կողմից դիտվում են որպես «միջազգային նորմերի և երկկողմ պայմանագրերի անտեսում»։
17:25 • 30.04.14Նյու Յորքի իշխանությունները կքննարկեն Սերգեյ Դովլաթովի անվան փողոց ունենալու խնդրանքըԴեկտեմբերին change.org կայքում ստորագրահավաք է սկսվել 63rd Drive փողոցը, որտեղ ապրել է Դովլաթովը, Sergei Dovlatov Way անվանափոխելու հարցով։
17:14 • 30.04.14Լուրջ բարեփոխումներ կլինեն. Գագիկ Խաչատրյանն իր անելիքների մասինՀարցին, թե արդյոք կարող է աշխատել որպես սուպերնախարար, եթե երկու կառույցի ղեկավար լինի, Գագիկ Խաչատրյանը պատասխանեց. «Դե պիտի փորձենք, որ լավ գործենք, մի քիչ սպասեք»:
17:08 • 30.04.14ՌԴ Պետդումայի խոսնակին թույլ չեն տվել մուտք գործել ԲուլղարիաԱրգելքի պատճառը Ռուսաստանի քաղաքականության հանդեպ ԵՄ-ի սահմանափակող միջոցառումներն են։ Նարիշկինին արգելված է գտնվել ԵՄ երկրների տարածքում մինչև սեպտեմբերի 17-ը։
17:00 • 30.04.14Կիևում լույս մայիսի 1-ին զորավարժություն է անցկացվելուՆշենք, որ Ուկրաինայի զինված ուժերը մարտական պատրաստվածության են բերվել՝ Ռուսաստանի Դաշնության կողմից հնարավոր հարձակման սպառնալիքով պայմանավորված։
16:37 • 30.04.14Հալեպում ռմբակոծության հետևանքով 25 երեխա է զոհվել. ԶԼՄ-ներՆշվում է, որ մի քանի ռումբ ընկել է տարրական դպրոցի վրա։ Ինքնաթիռները ռմբակոծել են քաղաքի մի շարք թաղամասերում գրոհայինների ենթադրյալ հենակետերը։
16:27 • 30.04.14ՌԴ-ն շարունակելու է աշխատել ԼՂ հակամարտության կարգավորման ուղղությամբ. զեկույց«Համատեղ ջանքերի շնորհիվ ձեռք է բերվել հայ-ադրբեջանական բարձր մակարդակի շփումները վերականգնելու մասին սկզբունքային պայմանավորվածություն»,- ասված է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված զեկույցի տեքստում։
16:06 • 30.04.14Հարավային Սուդանում ռազմական գործողություններին մասնակցում է ավելի քան 9.000 երեխաՆշվում է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը «խորապես անհանգստացած է ու կանի հնարավորը, որպեսզի այդ մայրցամաքում Ռուանդայի դեպքերը երբեք չկրկնվեն»։
