Իրադարձային
-ից
-ը
13:30 • 10.04.14Ներկայիս Կոնգրեսն ամենաարդյունավետն է ԱՄՆ-ի պատմության ընթացքում. Օբամա«Սա ամենաարդյունավետ Կոնգրեսն է ժամանակակից պատմության մեջ»,- ասել է Օբաման՝ Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի համար միջոցներ հավաքելուն նվիրված երեկոյի ընթացքում։
13:23 • 10.04.14Հույս ունեմ, որ օլիգարխիան Հայաստանում վերջնական հաղթանակ չի տանի. Նարեկ ԳալստյանՀՀ քաղաքացին տեսնում է, որ կրթական ցենզով, ինտելեկտուալ հնարավորություններով ամենևին չի զիջում կամ մի քանի գլուխ առաջ է ընկնում x անձի հետ համեմատած, բայց x անձն անում է այն, ինչ ցանկանում է:
13:19 • 10.04.14Սպասվող iPhone 6-ը՝ կոնցեպտ նմուշներով (տեսանյութեր)Նոր iPhone սմարթֆոնների մասին խոսել են արդեն կոնցեպտներով և տեսանյութերով:
12:50 • 10.04.14Լեգենդար հեծանվորդ Արմսթրոնգը հայտնել է իրեն դոփինգ մատակարարողների անուններըԻր բոլոր տիտղոսները կորցրած Արմսթրոնգն այս մասին խոսել էր դեռ նոյեմբերին, սակայն հրապարակվել է միայն այսօր:
12:43 • 10.04.14Գերմանիայում սխալմամբ վաճառքի են հանել Հիտլերի պատկերով բաժակներԱմբողջ խմբաքանակը՝ մոտ 5.000 միավոր, արդեն հանվել է վաճառքից։ 175 բաժակ, սակայն, արդեն հասցրել են գնել։ Նրանց գնորդներին առաջարկվում է վերադարձնել բաժակները։
12:30 • 10.04.14Մինչև սեպտեմբերի 30-ը «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի բոլոր դրույթները գործում են. Արդարադատության փոխնախարարԱրմեն Գևորգյանը հանձնարարեց գրավոր ծանուցումներ ուղարկել բոլոր պետական մարմիններին՝ հայտնելու կառավարության միասնական դիրքորոշումը հարցի շուրջ:
12:30 • 10.04.14Ադրբեջանական բանակը մեկ օրվա ընթացքում երկու զինծառայող է կորցրելԶինծառայող Էլվին Բազիրլին զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորել է ինքն իրեն։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։
12:27 • 10.04.14Ինձ դատելու կոչը չմտածված է և անհիմն, դա ընդամենը «փիար է». Գորբաչովի արձագանքը ռուս պատգամավորների առաջարկինԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը Պետդումայի մի քանի պատգամավորների՝ իրեն ԽՍՀՄ-ի փլուզման համար դատելու կոչը համարում են «հիմարություն»:
12:17 • 10.04.14Շվեդիայում 1 տարով աշխատանքային օրը կրճատվել է՝ հասցվելով 6 ժամիՍակայն միևնույն ժամանակ այս որոշումը չի ազդել աշխատողների աշխատավարձերի վրա, և նրանք շարունակում են օրական 6 ժամ աշխատելով նախկին աշխատավարձը ստանալ։
11:59 • 10.04.14Իսրայելը նոր լրտես-արբանյակ է արձակել տիեզերքԱրբանյակն արձակվել է Միջերկրական ծովի ափին գտնվող հրեական «Պալմաչիմ» կայանից։ Րոպեներ անց ստացվել են դրա բարեհաջող աշխատանքի ազդակները։
11:52 • 10.04.14«Գազպրոմը» 1 դոլարով գնել է Ղրղզստանի գազային օպերատորի ակտիվները«Գազպրոմը» սա պատմական իրադարձություն է անվանել: Խոսքը 100% բաժնետոմսերի գնման մասին է: Համաձայնագիրը կնքված է 25 տարով: Նոր ձեռնարկությունը կոչվելու է «Գազպրոմ - Ղրղզստան»:
11:37 • 10.04.14Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ANCA-ի նախագահին. սա զայրացրել է ադրբեջանցի օգտատերերինԸնդ որում՝ այս հաղորդագրությունը սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել. նրանք հավանության չեն արժանացրել Ուորլիքի հանդիպումը Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ։
11:29 • 10.04.14Սահմանադրական փոփոխություններով որպես հնարավոր այլընտրանք առաջարկվում է կառավարման խորհրդարանական համակարգՀայեցակարգի նախագծի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները Հանձնաժողովի կողմից ներկայացվելու են Հայաստանի Հանրապետության Նախագահին:
11:19 • 10.04.14Սիրիական բանակը խոստանում է Քեսաբն ազատագրել 1 շաբաթումՍիրիայի կառավարական ուժերը մեկ շաբաթվա ընթացքում մտադիր են «Ան - Նուսրա» ահաբեկչական խմբավորման զինյալներին դուրս մղել հայաբնակ Քեսաբ ավանից և դրա շրջակայքի անտառածածկ բլուրներից։
11:06 • 10.04.14Վատիկանի խաղաղության աղավնիների համար թիկնապահ են «վարձել»՝ Սիլվիա բազեինՎատիկանում հույս ունեն, որ թռչունը կկարողանա պաշտպանել պապական աղավնիներին, որոնց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատուհանից բաց է թողում կիրակնօրյա պատարագից հետո։
