Ադրբեջանական բանակը մեկ օրվա ընթացքում երկու զինծառայող է կորցրել

12:30 • 10.04.14

Ադրբեջանական բանակը մեկ օրվա ընթացքում երկու զինծառայող է կորցրել։
 

Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը, առաջին միջադեպը տեղի է ունեցել սահմանամերձ զորամասերից մեկում։
 

Զինծառայող Էլվին Բազիրլին զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով վիրավորել է ինքն իրեն։ Նա մահացել է հիվանդանոցի ճանապարհին։

 

Մեկ այլ միջադեպ է տեղի ունեցել Նախիջևանում։ Զինծառայող Սամիր Ալեքբերովն ինքնասպան է եղել՝ կախվելու միջոցով։
 

Երկու զոհերի մասին տեղեկությունը հաստատել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Հարուցվել են  քրեական գործեր։