Ներկայիս Կոնգրեսն ամենաարդյունավետն է ԱՄՆ-ի պատմության ընթացքում. Օբամա

13:30 • 10.04.14

ԱՄՆ-ի ընթացիկ գումարման Կոնգրեսն ամենաարդյունավետն է երկրի պատմության ընթացքում, կարծում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, գրում է pravda.ru-ն։


«Սա ամենաարդյունավետ Կոնգրեսն է ժամանակակից պատմության մեջ»,- ասել է Օբաման՝ Դեմոկրատական կուսակցության հիմնադրամի համար միջոցներ հավաքելուն նվիրված երեկոյի ընթացքում։

 

ԱՄՆ նախագահը քննադատել է նաև հանրապետականներին դեմոկրատների այն օրինագծերն արգելափակելու համար, որոնք վերաբերում են միգրացիայի ոլորտին և նվազագույն աշխատավարձի փոփոխություններին։