Գերմանիայում սխալմամբ վաճառքի են հանել Հիտլերի պատկերով բաժակներ
Գերմանական Zurbrueggen առևտրային ցանցը սխալմամբ վաճառքի է հանել Ադոլֆ Հիտլերի պատկերով չինական արտադրության բաժակներ, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Neue Westfaelische պարբերականին։
«Դա սարսափելի է, անհաջող հանգամանքների հիմար բերումով է տեղի ունեցել»,- ասել է ընկերության սեփականատեր Քրիստիան Ցուրբրյուգենը և ներողություն խնդրել գնորդներից։
Zurbrueggen ցանցը հարգված առևտրի տուն է Գերմանիայի արևմուտքում և գոյություն ունի արդեն ավելի քան 100 տարի, նշում է պարբերականը։
Ամբողջ խմբաքանակը՝ մոտ 5.000 միավոր, արդեն հանվել է վաճառքից։ 175 բաժակ, սակայն, արդեն հասցրել են գնել։ Նրանց գնորդներին առաջարկվում է վերադարձնել բաժակները, որի դիմաց կստանան 20 եվրոյի վկայական՝ մեկ այլ բան գնելու համար։










