Ինձ դատելու կոչը չմտածված է և անհիմն, դա ընդամենը «փիար է». Գորբաչովի արձագանքը ռուս պատգամավորների առաջարկին
ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը Պետդումայի մի քանի պատգամավորների՝ իրեն ԽՍՀՄ-ի փլուզման համար դատելու կոչը համարում են «հիմարություն»:
Interfax.ru-ին տված հարցազրույցում Գորբաչովը նշել է, որ այդ կոչերը ցույց են տալիս միայն որոշ պատգամավորների՝ անձնական «փիարով» զբաղվելու ցանկությունը, նրանց դուր է գալիս, որ իրենց մասին խոսում են, իրենց անունն են տալիս, բայց կոչը «չմտածված է և պատմական փաստերի տեսանկյունից բացարձակ անհիմն»:
«Իսկ այն մասին, թե ես ինչ-որ մեկին խանգարում եմ, խոսում է այն մասին, որ վերջին 20 օրվա ընթացքում մի քանի անգամ հաղորդել են, որ ես արդեն մահացել եմ: Այդ մարդիկ խիղճ չունեն: Ես, իհարկե, նման հայտարարություններին չեմ արձագանքում, այդ պատճառով զբաղվում եմ գործով և իմ առողջությամբ»,- ասել է Գորբաչովը:
Հիշեցնենք, որ ռուսաստանցի պատգամավորները ՌԴ-ի գլխավոր դատախազ Յուրի Չայկային առաջարկել են ԽՍՀՄ-ի փլուզումն ապօրինի ճանաչել և պատասխանատվության ենթարկել ԽՍՀՄ-ի առաջնորդ Միխայիլ Գորբաչովին։










