Ջեյմս Ուորլիքը հանդիպել է ANCA-ի նախագահին. սա զայրացրել է ադրբեջանցի օգտատերերին

11:37 • 10.04.14

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեկ հանդիպել է ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահին: Այդ մասին Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը հայտնել է Twitter-ի իր էջում:

 

«Այսօր հանդիպել եմ ԱՄՆ-ի Հայ դատի հանձնախմբի (ANCA) նախագահին: Քեն Հաչիկյանն ամերիկահայերի կարծիքի հստակ արտահայտողն է»,- գրել է Ուորլիքը:

 

Ընդ որում՝ այս հաղորդագրությունը սոցիալական ցանցի ադրբեջանցի օգտատերերի վրդովմունքն է առաջացրել. նրանք հավանության չեն արժանացրել Ուորլիքի հանդիպումը Հայ դատի հանձնախմբի նախագահի հետ։