Լեգենդար հեծանվորդ Արմսթրոնգը հայտնել է իրեն դոփինգ մատակարարողների անունները
Ամերիկացի հանրահայտ հեծանվորդ Լենս Արմսթրոնգը ցուցմունք է տվել և հայտնել, թե ովքեր են իրեն օգնել դոփինգ օգտագործել իր կարիերայի ընթացքում, ինչի հայտնի դառնալը տապալել է Արմսթրոնգի կարիերան, հայտնում է Interfax-ը:
Իր բոլոր տիտղոսները կորցրած Արմսթրոնգն այս մասին խոսել էր դեռ նոյեմբերին, սակայն հրապարակվել է միայն այսօր:
Արմսթրոնգն ասել է, որ իրեն արգելված միջոցներ են մատակարարել իր մարզիչ Պեպի Մարտին, բժիշկներ Պեդրո Սելայան, Լուսիա Գարսիա դել Մորալը և Միքելե Ֆեռարին:
Արշավներին դոփինգ անցկացնելու հարցում նրան օգնել են իրեն մերսող կինը, մեխանիկները:
Արմսթրոնգն ընդունել է, որ դոփինգ է ընդունել 1995-ի Tour de France-ի ժամանակ, սակայն պնդում է, որ դա չի արել սպորտ վերադառնալուց հետո՝ 2009 և 2010-ի արշավներին:










