Վատիկանի խաղաղության աղավնիների համար թիկնապահ են «վարձել»՝ Սիլվիա բազեին
Վատիկանում «ծառայության» է անցել հատուկ վարժեցված բազեն, որը խաղաղության աղավնիներին պաշտպանելու է գիշատիչ թռչունների հարձակումներից, հայտնում է Лента-ն՝ Agence France-Presse-ին հղումով։
Սիլվիա մականունով բազեն վարժեցվել է Իտալիայի հյուսիսում։ Վատիկանում հույս ունեն, որ թռչունը կկարողանա պաշտպանել պապական աղավնիներին, որոնց Հռոմի պապ Ֆրանցիսկոսը պատուհանից բաց է թողում կիրակնօրյա պատարագից հետո։ Սովորաբար, դրանց վրա հարձակվում են սոված ագռավներն ու ճայերը։
Աղբյուրը հավելում է, որ բազեներն ու մյուս գիշատիչ թռչունները հաճախ են օգտագործվում խոշոր օբյեկտներում՝ ֆուտբոլային դաշտերում ու օդանավակայաններում, անցանկալի փետրավոր հյուրերին քշելու համար։















