«Գազպրոմը» 1 դոլարով գնել է Ղրղզստանի գազային օպերատորի ակտիվները

11:52 • 10.04.14

Բիշկեկում ռուսաստանյան «Գազպրոմ» ընկերությունն ու «Ղրղզգազ» գազային օպերատորն այսօր համաձայնագիր են ստորագրել, որի համաձայն ղրղզական գազային օպերատորի ակտիվները 1 ԱՄՆ դոլարով վաճառվել են, հայտնում է kommersant.ru-ն:

 

«Գազպրոմը» սա պատմական իրադարձություն է անվանել: Խոսքը 100% բաժնետոմսերի գնման մասին է: Համաձայնագիրը կնքված է 25 տարով: Նոր ձեռնարկությունը կոչվելու է «Գազպրոմ - Ղրղզստան»:

 

«Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլերը հստակեցրել է, որ նոր ձեռնարկության գլխավոր առաջադրանքն է լինելու Ղրղզստանի Հանրապետության ազգաբնակչությանն ու արդյունաբերությանն առանց խափանումների գազ մատակարարելը: