Իրադարձային
-ից
-ը
13:21 • 16.02.14Շղթայական վթար Թուրքիայում. զոհվել է 3, վիրավորվել 26 մարդԻնչպես տեղեկացնում է թուրքական Zaman թերթի կայքը, մեքենան թունելում բախվել է կողապատնեշին, ինչից հետո նրան բախվել է ավտոբուսը։ Մշուշի հետևանքով այլ մեքենաներ ևս բախվել են ավտոմեքենային։
12:36 • 16.02.14Մեքսիկայում միաժամանակյա ամուսնությունների ռեկորդ է գրանցվելԻրենց միությունն օրինականացրած զույգերի թվում եղել են 66-ամյա Խոսե Պերեսը և նրա հարսնացուն՝ 62-ամյա Ֆորտունատա Մորալեսը։ Նրանք համատեղ ապրել են 50 տարի։
10:41 • 16.02.14Ղազախստանում 3 երեխաների դիեր են հայտնաբերվելԴրանք Ստավրոպոլկ գյուղից 2 կմ հեռու հայտնաբերել է տեղի բնակիչներից մեկը։ Դիերը գտնվել են Իշիմ գետի ափին՝ ձյան շերտի տակ։
10:29 • 16.02.14Բանգլադեշում աշակերտներ տեղափոխող ավտոբուսն ընկել է ջրանցքը. կան զոհերԱվտոբուսը, որով երեխաները վերադառնալիս են եղել Մուջիբնագար քաղաք էքսկուրսիա կատարելից, ընկել է ջրանցքը։ Ավտոբուսի մեջ եղել է շուրջ 75 աշակերտ։
20:54 • 15.02.14Բա ես լքեմ, ձեզ թողե՞մ. Սուրիկ Խաչատրյանը երկրից արտագաղթելու լուրերի մասին (տեսանյութ)Tert.am-ի հարցին, թե արդյոք պատրաստվում է արտագաղթել երկրից, ինչպես այդ մասին լուրեր են տեղ գտել մամուլում, պատասխանեց. «Բա ես լքեմ, ձեզ թողե՞մ»:
18:48 • 15.02.14Կավից ոտքերով «հսկան». Արմեն Աշոտյանը՝ Գ. Ծառուկյանի ելույթի, ԲՀԿ համագումարի մասին«Ծառուկյանի ելույթի ամենա«ռիսկով» հատվածներն անգամ թույլատրված գծից կոշիկի ծայրը հանելու փորձեր էին հիշեցնում: Քաղաքական տեսակետից կաթնատամների փուլը չանցած ԲՀԿ-ն …»։
17:17 • 15.02.14Այսօրվա մեր կռիվը մեր երկրի վերելքի համար է. Սերժ Սարգսյանի ելույթը ԵԿՄ համագումարում«Մենք ունենք ծանր փորձություններով անցած հասուն այրեր և փայլուն երիտասարդություն: Մենք ունենք ազատ Հայաստան և ազատ Արցախ, որ պիտի դառնան ավելի ազատ: Մենք ...»։
16:12 • 15.02.14Մանվել Գրիգորյանը պարզաբանում է, թե ինչու Սերժ Սարգսյանին վերջին բոլշևիկ ասաց«Մեզնից մեկը, որ հիմա նախագահ է, մեզնից մեկը, մենք էլ ենք պարտադիր բոլշևիկների մեջ, ասացվածք է էլի, վերջին բոլշևիկներն են: Չե՞ս լսել էն կինոյի մեջ, ասում են՝ վերջին բոլշևիկներն են …»։
15:09 • 15.02.14Ալմաթիում ցրել են տենգեի արժեզրկումից դժգոհողների հանրահավաքըԿենտրոնական բանկի ղեկավարը հայտարարել է, որ արժեզրկումը հաջող է անցել և որ այն նպաստում է Ղազախստանի տնտեսության աճին:
15:00 • 15.02.14Լիբիայի բանտից մոտ 100 բանտարկյալ է փախելԻշխանություններին հաջողվել է ձերբակալել փախուստի դիմած 92 անձանցից 19-ին: Նրանցից մի քանիսը դիմադրություն են ցույց տվել, ինչի արդյունքում ոստիկանությունը ստիպված է եղել զենք կիրառել:
14:51 • 15.02.14Սերժ Սարգսյանի խոսքերում բաժանարար գիծ կա՝ «մենք»-ի ու «դուք»-ի. Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)«Ասել, որ 4 խորհրդարանական ուժերն առավոտից իրիկուն սևացնում են, ապա ասեմ, որ ԲՀԿ-ն խոսում է փաստերով, «Բարգավաճ Հայաստանը» ներկայացնում է այն, ինչ իրականում ...»։
14:48 • 15.02.14Գյուլն Ալիևին հրավիրել է ԹուրքիաՀամաձայն տեղեկության՝ Գյուլը զանգահարել է բոլոր նախագահներին և հրավիրել Թյուրքական խորհրդի IV գագաթնաժողովին։ Նախագահներն ընդունել են հրավերը։
14:35 • 15.02.14Մեքսիկայում Վալենտինի օրվա տոնակատարության ժամանակ վրանն ընկել է՝ վնասելով մարդկանցՎիրավորների թվում է մեկ տարեկան մի աղջիկ: Նրան տեղափոխել են հիվանդանոց, մյուս վիրավորներին օգնություն են տրամադրել տեղում:
14:30 • 15.02.14Հայաստանում մարդ չկա, որ ռուսամետ չէ, բայց եկեք մենք մեզ չխաբենք. Վարդան Օսկանյան«Ես՝ որպես նախկին արտգործնախարար, մի մարդ, որը ծանոթ է բանակցային այդ խոհանոցին, կարծում եմ, որ մենք մեզ նման ընտրության առաջ երբեք չպետք է կանգնեցնեինք»,- ասաց նա։
14:13 • 15.02.14Իտալիայում մեկնարկել է կառնավալային սեզոնըԿազանովայի ժամանակաշրջանի ոճով ընթրիքների մուտքի տոմսը կարժենա 600-1000 եվրո։ Կառնավալի ընթացքում Վենետիկում տուրիստական հոսքը կկրկնապատկվի։
