Իրադարձային
-ից
-ը
11:49 • 22.01.14Կիևում հրազենային վնասվածքներից մահացած ցուցարարը հայ է (տեսանյութ)20-ամյա Սերգեյը Դնեպրոպետրովսկից է, ազգությամբ հայ, գրում է «Ուկրաինսկայա պրավդան»: Ավելի վաղ դեկտեմբերին Սերգեյի հետ տեսանյութ է ձայնագրվել բարիկադների ֆոնին, որտեղ նա Շևչենկո է կարդում:
11:42 • 22.01.14Հրանտ Դինքի սպանությունն իրագործել է պետությունը. քուրդ գործիչՆա հիշեցրել է, որ թեև Դինքի գործն սկսել են վերաքննել, սակայն նրա ընտանիքն ու բարեկամներն այնքան են հոգնել, որ արդարություն չեն ակնկալում այլևս, և հենց այդ պատճառով էլ հայտարարել են, որ չեն մասնակցելու
11:33 • 22.01.14Սնոուդենը հերքել է իր՝ ռուսական լրտես լինելու մասին տեղեկություններըՆա նշել է, թե իրեն որպես Ռուսաստանի գործակալ ներկայացնելու բոլոր փորձերը «սուտ են» և «աբսուրդ»։
10:59 • 22.01.14Ուկրաինայի իշխանությունները պատրաստվում են «մաքրել» Կիևը. ԶԼՄ-ներԱնվտանգության ու պաշտպանության ազգային խորհրդի աղբյուրի տեղեկություններով՝ իշխանությունը պլան է մշակել, որի համար նախատեսվում է ներգրավել ուժային կառույցների հազարավոր աշխատակիցների:
10:52 • 22.01.14Ռուսաստանցի գործարարները Պուտինին բողոքել են Մեդվեդևի հարազատների անօրինությունիցՄեդվեդևի մերձավոր շրջապատը շինարարական բիզնես է ղեկավարում: Գործընկերները դժգոհ են պարտքերը չվճարելու նրանց սովորությունից:
10:51 • 22.01.14Լուկաշենկոն Ուկրաինայում ճգնաժամի պատճառը տեսնում է Յանուկովիչի որդու բիզնեսի առկայության մեջ«Հենց նախագահի որդիները սկսում են բիզնես ունենալ, աղետի սպասիր: Հենց կանանց կամ սիրուհիների գլխին թագ է հայտնվում, աղետի սպասիր»,- ասել է Լուկաշենկոն:
10:50 • 22.01.14Հալեպում հայ է զոհվելԻնչպես տեղեկացնում է Բերիո հայոց թեմի առաջնորդարանի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը, հայ համայնքի հերթական զոհը 1960 թ.-ին ծնված Ասատուր Տիգրանյանն է։
10:42 • 22.01.14Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչ ընկերության ներկայացուցիչներինՎարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչներից՝ «Ցե-Կվադրատ Ամպեգա ասեթ մենեջմենթ Արմենիա» ընկերության խորհրդի նախագահ Էռնստ-Լյուդվիգ Դրայսի գլխավորած պատվիրակությանը:
10:39 • 22.01.14Նրանք շուտով պատասխան կտան բազմաթիվ հայորդիների զոհվելու պատճառ դարձած հանցավոր անգործության համար. Ժիրայր ՍեֆիլյանԻմ խորին ցավակցությունն եմ հայտնում ս.թ. հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը հակառակորդի դիվերսիոն հարձակմանը դիմակայելիս քաջաբար զոհված Արմեն Լևոնի Հովհաննիսյանի հարազատներին ու մտերիմներին...:
10:30 • 22.01.14ԶԼՄ-ները հայտնել են «Եվրամայդանի» երկրորդ զոհի մասինԿիևի Գրուշևսկու փողոցում բախումների ժամանակ մահացել է ցուցարարներից մեկը: Երիտասարդը ստացել է չորս հրազենային վնասվածք և մահացել է հունվարի 22-ի առավոտյան։
10:11 • 22.01.14Ադրբեջանում շատ են Ստալինի հայացքով մարդիկ. բրիտանացի նկարիչ«Մենք շրջապատված էինք սև կոստյումներով մարդկանցով, որոնց հայացքը նման էր Ստալինի հայացքին։ Ոչ ոք չգիտեր՝ ինչ անել մեզ հետ»,-պատմել է Բաքվի օդանավակայանում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռի ուղևորը։
10:06 • 22.01.14Ոստիկանությունը ուսումնասիրում է Սամվել Բալասանյանի տան մոտ տեղի ունեցած միջադեպի մասին հաղորդումըՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու և ընկերների՝ կողմից քաղաքապետ Սամվել Բալասանյանի առանձնատան մոտ …
10:03 • 22.01.14Դոնալդ Թրամփը չի բացառել 2016թ. կայանալիք նախագահական ընտրություններին իր մասնակցությունը«Ես չեմ բացառում, որ կպայքարեմ Միացյալ Նահանգների նախագահի պաշտոնի համար, քանի որ ինձ չի գոհացնում Ամերիկայի ներկայիս վիճակը»,-ասել է Թրամփը։
09:59 • 22.01.14Հռոմի պապը Դավոսում հավաքվող էլիտային կոչ է արել կարողությունները ծառայեցնել աղքատներին օգնելու համար«Ես խնդրում եմ ձեզ անել այնպես, որ հարստությունը ծառայի մարդկությանը, այլ ոչ թե գերիշխի նրա վրա»,- ասվում է հաղորդագրությունում։
09:49 • 22.01.14Պուտինն ու Օբաման խոսել են Օլիմպիադայի և Սիրիայի մասինԵրկու երկրների առաջնորդները քննարկել են ռուս-ամերիկյան շահերի ապահովումը, այդ թվում՝ «Սոչիում Օլիմպիադայի անվտանգ անցկացումը, ինչի կապակցությամբ ԱՄՆ-ն առաջարկել է իր աջակցությունը»։
