Իրադարձային
-ից
-ը
13:36 • 20.01.14Կիևի անկարգությունների հետևանքով տուժածների թիվն անցնում է 200-ըՔաղաքային վարչակազմի տվյալներով՝ հունվարի 20-ի առավոտյան ժամը 6-ի դրությամբ շտապ բուժօգնության բրիգադներին է դիմել բողոքի ակցիայի 103 մասնակից: Նրանցից 43-ը հոսպիտալացվել է:
13:15 • 20.01.14Փարիզում բարձր նորաձևության շաբաթը մեկնարկել է Atelier Versace-ի ցուցադրությամբ (լուսանկարներ)Նորաձևության տան կրեատիվ տնօրեն Դոնաթելա Վերսաչեն, չխախտելով բազմամյա ավանդույթը, հավաքածուում ներառել է մարմինը կիպ գրկող, փայլուն բյուրեղներով ու բարակ շղթաներով զարդարված զգեստներ։
13:12 • 20.01.14Իրաքցի ահաբեկիչները ստանձնել են Վոլգոգրադի պայթյունների պատասխանատվությունը և սպառնացել Սոչիին«Անսար ալ-Սուննա» անվանումով կազմակերպությունը համապատասխան հայտարարություն է տարածել ինտերնետում, նշել, որ Վոլգոգրադում ահաբեկչություններն իրականացրել են ոմն Սուլեյման ու Աբդուռահման:
12:59 • 20.01.14Նորզելանդական օդանավակայանում երկրաշարժի հետևանքով տապալվել է «Հոբիթ» ֆիլմի հսկայական արծվի արձանըՆոլ Զելանդիայում տեղի ունեցած երկրաշարժից տուժել է միայն մեկ արծիվ, այն էլ` ձուլածո:
12:58 • 20.01.14Կիևում ոստիկանությունը ծեծել և բերման է ենթարկել «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներին (տեսանյութ)Ռադիոկայանի աշխատակիցներից մեկին հաջողվել է sms ուղարկել խմբագրություն, որտեղ նա ասում է, որ բերման ենթարկելիս իրեն և իր գործընկերոջը ծեծել են:
12:48 • 20.01.14Դիվերսիոն գործողությունների հետևանքով զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալովԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։
12:33 • 20.01.14Ֆրանսիայում քաղաքական գործիչների աշխատանքը գնահատում են սմարթֆոնի միջոցովGOV-ը հնարավոր է անվճար ներբեռնել Apple Store և Google Play կայքերից։ Ըստ հեղինակների՝ հավելվածն արդեն հազարավոր օգտատերեր ունի։
12:11 • 20.01.14ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի ներքին գործերի նախարարի նկատմամբ«Հայտնի է դարձել, որ Վաշինգտոնը պատժամիջոցներ է սահմանել Ուկրաինայի ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի նկատմամբ»,- գրել է Վ. Յավորիվսկին:
12:07 • 20.01.14Հարավային Օսիայի նախագահը ցրել է կառավարությունըԻր որոշումը նա բացատրել է նախարարների կաբինետի ոչ բավարար աշխատանքով:
11:55 • 20.01.14Ժաննա Ֆրիսկեի ամուսինը հաստատել է` երգչուհին հիվանդ է քաղցկեղովՇեպելևը կոչ է արել աղոթել երգչուհու առողջության համար և միառժամանակ հանգիստ թողնել իրենց, երբ իրենք պայքարում են Ժաննայի կյանքի համար:
11:37 • 20.01.14Դժվար տարիք. 65 տարեկանից բարձր 7 հաջողակ մոդելներ (լուսանկարներ)Թեև մոդելային աշխարհն անվանում են բիզնես երիտասարդների համար, բազմաթիվ տարեց կանայք կոտրում են այդ կարծրատիպերը՝ ապացուցելով, որ գեղեցիկ կարելի է լինել ցանկացած տարիքում։
11:29 • 20.01.14«Բերկուտը» ստիպել է երկու երիտասարդի մերկ վազել Գրուշևսկու փողոցից մինչև Մայդան. ԶԼՄ-ներ (տեսանյութ)Գիշերով նրանք երիտասարդներին դուրս են բերել փողոց: Այնուհետև նրանց մերկացրել են և ստիպել վազել դեպի Եվրամայդան՝ ծեծելով և սառը ջուր լցնելով նրանց վրա:
11:13 • 20.01.14Իսպանիայում մարմնավաճառների միություն է ստեղծվելThe Local-ը մանրամասնում է, որ իրենց գործունեությունը պաշտոնապես գրանցելով՝ աղջիկները փորձում են անկախություն ստանալ կավատներից։
11:08 • 20.01.14Էջմիածնի հիվանդանոցում ժամկետային զինծառայող է մահացել«Դեռ վաղ է խոսել զինվորի մահվան պատճառների մասին, քանի որ այս պահին ծառայության աշխատակիցները հիվանդանոցում են և կատարում են քննություն»,- ասաց Մերի Սարգսյանը:
11:04 • 20.01.14Հայտարարվել են «Ոսկե ազնվամորի» մրցանակի թեկնածուներըԱդամ Սենդլերը, ով «Վատագույն դերասան» անվանակարգին արժանացել է մի քանի անգամ, կփորձի պահպանել այդ «կոչումը» նաև այս տարի։
