Իրադարձային
-ից
-ը
23:10 • 17.01.14Նորվեգիայի ծովածոցում սաստիկ ցրտերի պատճառով հազարավոր ձկներ են սառել (լուսանկար)Նորվեգիայի Լովունդ կղզու ծովածոցում, որտեղ ջերմաստիճանը հասել էր 7.8 աստիճան ցրտի՝ ըստ Ցելսիուսի, հազարավոր ձկներ սառել են ջրում՝ հենց ափերի մոտ:
23:01 • 17.01.14ԱՄՆ-ում ոստիկանը գնդակահարել է իր ընտանիքին և ինքնասպան եղելԱնհայտ պատճառներով տղամարդը գնդակահարել է 32-ամյա կնոջը՝ Քելլին, և 55-ամյա զոքանչին՝ Մերի Քինգին, ինչից հետո սառնասրտորեն սպանել է իր 7-ամյա տղային և 5-ամյա աղջկան, որից հետո ինքնասպան է եղել:
22:16 • 17.01.14ԱՄՆ-ում «սելֆի-ոտիկանություն» է ստեղծվելԵրկու ամերիկացի ուսանող հայտարարել են «սելֆի-ոստիկանության» ստեղծման մասին և սկսել են տուգանել Instagram-ի օգտատերերին՝ բջջային հեռախոսով արված սեփական լուսանկարները հրապարակելու համար:
21:33 • 17.01.14Եկան, քսուքներ տվեցին, բայց էս հակասանիտարական պայմաններում ո՞նց ապրեն. Վ. Թումասյանը՝ Գյումրու հանրակացարանի բնակիչների մասին«Էս խնդիրը չի կարող լուծվել, քանի դեռ աղբանոցի մեջ մարդիկ են ապրում»,-Tert.am–ին ասաց «Շիրակ» կենտրոնի ղեկավար Վահան Թումասյանը։
21:24 • 17.01.14Օբաման արգելել է հատուկ ծառայություններին՝ լրտեսել օտարերկրյա առաջնորդներինԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Ազգային անվտանգության գործակալությանն արգելել է լրտեսել արտասահմանյան երկրների առաջնորդներին, որոնց ԱՄՆ-ն դաշնակից է համարում:
20:58 • 17.01.14Պուտինը նշել է, թե Օլիմպիական խաղերին որ մարզաձևում կցանկանար չափել իր ուժերըՆախագահը նշել է, որ կա մեկ մարզաձև, որով ինքն զբաղվում է իր ողջ գիտակից կյանքում` ձյուդոն, և որ մեծ հաճույքով կմասնակցեր այս մարզաձևի մրցումներին, եթե հասներ օլիմպիական մակարդակի:
19:52 • 17.01.14Բրազիլիայում ջրհեղեղների պատճառով 17 մարդ է մահացելԲրազիլիայի Սան Պաուլո քաղաքում ջրհեղեղների և սողանքների հետևանքով առնվազն՝ 17 մարդ է մահացել, 9 մարդ համարվում է անհետ կորած, 330 մարդ զրկվել է տանիքից Պալմիտալ գետի՝ ափերից դուրս գալու պատճառով:
19:30 • 17.01.14Զարգացած երկրներում բազմաթիվ մարդիկ անգամ կամավոր թոշակ չեն կուտակում. «կարգին» ՀայկոԴերասան Հայկ Մարությանը կարևոր գործերի պատճառով չի մասնակցի պարտադիր կուտակային կենսաթոշակների դեմ վաղը կայանալիք հանրահավաքին, բայց սատարում է այդ պայքարին:
18:45 • 17.01.14Այս ամեն ինչի հիմքում ինքն է ու իր չար քաղաքականությունը. Անահիտ Բախշյանը՝ Ռոբերտ Քոչարյանի «խոսելու» մասինՌոբերտ Քոչարյանի ասած յուրաքանչյուր, նույնիսկ՝ ամենաճիշտ միտք անընդունելի է: Tert.am-ի հետ զրույցում նման գնահատական տվեց «Ժառանգություն» կուսակցության անդամ Անահիտ Բախշյանը:
18:34 • 17.01.14Թուրքիայում հանդիպել են Սիրիայի հարևան երկրների արտգործնախարարներըՀեռուստաընկերության տվյալներով՝ հանդիպման ընթացքում քննարկվում են սիրիական ճգնաժամի կարգավորման ուղիները, նաև պատերազմական գործողությունների հետևանքով տուժած սիրիացիներին օգնելու հարցը։
17:56 • 17.01.14Ադրբեջանը շարունակում է կոպտորեն խախտել զինադադարի ռեժիմը. Բակո ՍահակյանՆրա խոսքով՝ ադրբեջանական կողմից նման պահվածքի պայմաններում ԼՂՀ պետք է լինի ավելի զգոն, նախաձեռնությունը մշտապես պահի սեփական ձեռքերում՝ միևնույն ժամանակ …
17:53 • 17.01.14Ստոկհոլմը հրաժարվել է «Օլիմպիադա-2022»-ի անցկացումիցԿուսակցության հայտարարության մեջ ասվում է, որ մրցումների կազմակերպումը մեծ ներդրումներ կպահանջի նոր մարզական կառույցների շինարարության համար, որոնք պետք չեն գա խաղերի ավարտից հետո։
17:26 • 17.01.14Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում. ՈստիկանությունՀունվարի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 5-ը, յուրացման կամ վատնման …
17:25 • 17.01.14Ֆրանսիայի նախագահը կայցելի ԱդրբեջանԱվելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆրանսուա Օլանդն այցելելու է Հայաստան։ Այցը, հավանաբար, կկայանա այս տարվա մայիսին։
17:12 • 17.01.14Մյունխենը կպատվի և կզվարճացնի գերմանացի կինոգործիչներինPrinzregententheater թատրոնում մրցանակաբաշխությունից հետո, շաբաթ քաղաքի ամենահայտնի հյուրանոցներից մեկում՝ Bayerischer Hof-ում, ընդունելության ժամանակ հաղթողներին կպատվեն ոչ պաշտոնական միջավայրում։
