Իրադարձային
-ից
-ը
17:04 • 17.01.14Լեռնադահուկային հանգստավայրի աշխատակիցները գտել են Շումախերի թալիսմանըԱյն ավտոարշավորդին էր նվիրել նրա կինը։ Թալիսմանը ձյան տակից գտել են դահուկային կայանի աշխատակիցները։
16:29 • 17.01.14ՀՀ կառավարությանն անվստահություն հայտնելու հարցով բանակցությունները չեն ավարտվել. Լևոն ԶուրաբյանՆախորդ տարվա դեկտեմբերի 18-ին ԱԺ ՀԱԿ խմբակցությունը հայտարարություն էր տարածել Կառավարությանն անվստահություն հայտնելու հարց հարուցել Ազգային ժողովի առաջիկա նստաշրջանում։
16:19 • 17.01.14Արա Գյուլերը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է սովորական հիվանդասենյակԱյսօր արդեն բժիշկները հայտնել են, որ Գյուլերը բուժումը կարող է շարունակել վերակենդանացման բաժանմունքից դուրս՝ սովորական հիվանդասենյակում։
16:00 • 17.01.14Ռիգան ստանձնում է Եվրոպայի մշակութային մայրաքաղաքի «պաշտոնը»Տարվա բացման օրը կկայանա նաև «Գրքի բարեկամների շղթա» ակցիան, որի ընթացքում Լատվիայի մայրաքաղաքի փողոցներում շարքով կանգնած մարդիկ ձեռքից ձեռք գրքեր կփոխանցեն Ազգային գրադարանի հին շենքից նոր շենքին։
15:58 • 17.01.14Էլիզաբեթ 2-րդի թոռնուհին դուստր է ունեցելԲուքինգհեմյան պալատի ներկայացուցիչները հայտնել են, որ նորածնի անունը հայտնի կլինի ավելի ուշ: Բրիտանական գահի հավակնորդների թվում նորածինը 16-րդն է. հայտնի է, որ երեխային ոչ մի կոչում չի շնորհվի:
15:52 • 17.01.14Գայեն Օլանդին ծանոթացրել է ընտանիքի հետ. ԶԼՄ-ներ«Ֆրանսուա Օլանդը դարձել է նրա կյանքի մի մասը, նա անգամ Օլանդին ներկայացրել է տատիկին և ընտանիքի մի մասին»,-գրում է պարբերականը։
15:43 • 17.01.14Մալայզիայում նշում են մոլորակի ամենատարօրինակ տոներից մեկը (լուսանկարներ)Այդ լեռան գագաթին է գտնվում քարանձավային վանքը, դեպի այն տանում են 272 աստիճաններ։ Ըստ առասպելի՝ սրբավայրում բնակվում է Մուրուգան անունով սուրբը։
15:37 • 17.01.14Կոնյակի շիշ, դոմինոյի հավաքածու, ծառի ճյուղ. Բաշկիրիայում ցուցահանդես են բացել հիվանդների մարմնից դուրս բերված «ցուցանմուշներով»Նոր տարվա օրերին նա վիրահատել և հիվանդի թոքերից հանել է եղևնու մնացորդներ։ «5 սմ երկարությամբ ճյուղը հիվանդը կուլ է տվել շոգեբաղնիքում՝ եղևնու ճյուղերով լոգանք ընդունելիս»,-ասել է վիրաբույժը։
15:26 • 17.01.14Նազարբաևը կարգադրել է երկարաձգել ղազախների կյանքըՆազարբաևի կարծիքով՝ նման ցուցանիշների հնարավոր կլինի հասնել «առողջ ապրելակերպ ներդնելու և բժշկության զարգացման շնորհիվ»։
15:08 • 17.01.14Չինաստանը ծխամշուշի պատճառով հսկայական էկրանների միջոցով լուսաբացի ու մայրամուտի տեսարաններ է ցուցադրում (լուսանկարներ)Այդ էկրանների միջոցով զբոսաշրջիկների համար գովազդվում են Չինաստանի տեսարժան վայրերը, սակայն այժմ տեսարժան վայրերին առավոտյան ժամերին փոխարինում են լուսաբացի տեսարանները, իսկ երեկոյան` մայրամուտի:
14:56 • 17.01.14Հոնկոնգի հասարակական զուգարաններից մեկում հասարակաց տուն է հայտնաբերվելՀայտնաբերված հասարակաց տունը զբաղեցրել է 150 քառակուսի մետր տարածք և գտնվել առևտրի կենտրոնի տղամարդկանց և կանանց զուգարանների տարածքներում:
13:43 • 17.01.14Օլանդն իր սիրուհու համար բնակարան է վարձել Ելիսեյան պալատի մոտակայքում. CloserԺյուլի Գայեն ապագա նախագահի հետ ծանոթացել է Փարիզում՝ Ֆրանսիական ռադիոյի տան մոտ գտնվող ռեստորանում: Դերասանուհու խոսքով՝ նա հիացած է եղել այդ «համեստ տղամարդով»:
13:28 • 17.01.14Ֆրանսահայերը դեմ են Ֆրանսուա Օլանդի Թուրքիա կատարելիք այցին. Փարիզում, Մարսելում և Լիոնում բողոքի ցույցեր կլինենՖրանսահայ քաղաքական գործիչ Վազգեն Էսքիջյանը նկատեց, որ մոտ 20 տարի է Ֆրանսիայի որևէ նախագահ պետական այցով Թուրքիա չի այցելել:
13:18 • 17.01.14Սիրիայի հետ ռազմական համագործակցությունը կշարունակվի. Իրանի արտգործնախարարՊատասխանելով հարցին, թե Իրանը շարունակելո՞ւ է Ասադի կառավարությանը զինված կամավորականներ ուղարկել, Զարիֆն ասել է, որ Իրանը նման բան չի անում։
13:15 • 17.01.14Չեչնիայի նախագահը հերթական անգամ ասել է, թե զինյալների առաջնորդ Դոկու Ումարովը մահացած էՀետաքրքիր է, որ Ռուսաստանի հատուկ ծառայություններն Interfax-ին հայտնել են, որ Ումարովի մահվան մասին տեղեկություն չունեն:
