Իրադարձային
-ից
-ը
13:31 • 28.12.13Մերաբիշվիլիի սկանդալային հայտարարությունը տրամաբանությունից դուրս է. Վրաստանի վարչապետ«Տրամաբանական հարց՝ ասենք թե նրա սկանդալային հայտարարությունը ճիշտ է, սակայն եթե նրան տարել են բանտից շաբաթ օրը, ինչո՞ւ մենք իմացանք այդ մասին երեքշաբթի»,-ասել է նա։
13:17 • 28.12.13Սպիտակում 14–ամյա և 5–ամյա քույրերը վրաերթի են ենթարկվել«Տոյոտա-Պռադո» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սպիտակի Ավետիսյան և Թորոսյան փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել 1999 թ. ծնված Անի Դ.-ին և նրա քրոջը` 2008թ. ծնված Մարիետա Դ.-ին։
13:06 • 28.12.13Ժառանգության ցուցակում թափուր պատգամավորական մանդատի թեկնածուն Ազատ դեմոկրատներից Մասիս Այվազյանն է, հաջորդը՝ Ստյոպա Սաֆարյանը«Կսպասենք Թևան Պողոսյանը մանդատը վայր դնի, այդ ամբողջ գործընթացն ավարտվի: Չենք ուզում շտապել, բայց ինչպես ցուցակը ներկայացրել ենք ԿԸՀ, այդպես էլ գործելու ենք»,- ասաց Ա. Խաչատրյանը:
12:51 • 28.12.139-ամյա ամերիկացին նվաճել է Անդյան լեռների ամենաբարձր գագաթներից մեկըԹայլերն իր նվաճումն իրականացրել է հոր ուղեկցությամբ։ «Յուրաքանչյուր երեխա կարող է դա անել։ Այն ամենը, ինչ հարկավոր է՝ փորձել։ Եվ նպատակ դնել»,- ասել է նա։
12:20 • 28.12.13ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շատ բաների են հասել 2013թ.-ի ընթացքում. ՊետդեպԱՄՆ-ի և ՌԴ-ի համատեղ զեկույցում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ հանձնաժողովն ընթացիկ տարում շատ ձեռքբերումների է հասել։
11:50 • 28.12.13ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դրել մանդատը«Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում»,–գրել է պատգամավորը։
11:32 • 28.12.13Սերժ Սարգսյանը մի շարք օրենքներ է ստորագրելՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է «ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի մասին», «ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին և մի քանի այլ ՀՀ օրենքներ։
10:52 • 28.12.13Էրդողանը Գեզիի դեպքերի և «կոռուպցիոն սկանդալի» միջև կապ է տեսնում«Ո՞րն է նրանց ընդհանուր կողմը։ Երկուսի նպատակն էր «Արդարություն և զարգացում» կուսակցության իշխանությանը ծնկի բերել, սակայն դա նրանց չի հաջողվի»,-հայտարարել է նա։
10:44 • 28.12.13ԱՄՆ-ում հայր ու որդի խեղդվել են՝ դայվինգի ժամանակ սարքավորում փորձարկելիսՋրափրկարարները նախ հայտնաբերել են հոր դին՝ 20 մ խորության վրա, այնուհետ՝ որդու դին՝ 38 մ խորության վրա։
10:25 • 28.12.13Արգենտինացի վարորդները 1.000 դոլարից ավելի տուգանք կվճարեն մեքենայի անընթեռնելի համարանիշների համար«Մենք կարծում ենք, որ խախտումներ անել ցանկացող վարորդները, ովքեր միտումնավոր անընթեռնելի են դարձնում իրենց համարանիշները, պետք է պատժվեն»,-նշել է պաշտոնյան։
10:19 • 28.12.13Հայտնի է՝ որքան է ՄԱԿ-ի բյուջենԻնչպես տեղեկացնում է gazeta.ru-ն՝ Associated Press-ին հղումով, ՄԱԿ-ի խաղաղապահների գործունեությունը ֆինանսավորվում է այլ բյուջեով, որն այժմ կազմում է տարեկան 7 մլրդ դոլար։
10:10 • 28.12.138 ժամ, 7 րոպե. ռուս տիեզերագնացները բաց տիեզերքում անցկացրած ժամանակի ռեկորդ են սահմանելՆմանատիպ նախկին ռեկորդը սահմանվել է ընթացիկ տարվա օգոստոսին՝ կրկին ռուս տիեզերագնացների կողմից։ Այն ժամանակ Ֆյոդոր Յուրչիխինն ու Ալեքսանդր Միսուրկինը բաց տիեզերքում անցկացրել են 7 ժամ, 29 րոպե։
10:03 • 28.12.13Սուրբ Ծնունդ խավարի մեջ. հազարավոր արգենտինացիներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել շոգերի պատճառովՀազարավոր արգենտինացիներ ստիպված են եղել Սուրբ Ծնունդը դիմավորել ու տոնական արձակուրդներն անցկացնել առանց էլեկտրաէներգիայի, երբեմն էլ նույնիսկ առանց ջրի։
09:52 • 28.12.13Կոնան Դոյլի ժառանգները զրկվել են Շերլոք Հոլմսի իրավունքներիցԱմերիկացի գրողներն ու կինոգործիչներն այսուհետ առանց որևէ արտոնագրային վճարումների կկարողանան իրենց ստեղծագործություններում օգտագործել հանրահայտ հետախույզ Շերլոք Հոլմսի ու դոկտոր Վաթսոնի կերպարները։
09:34 • 28.12.13Ֆրանսիայի հայ համայնքը կբողոքի Օլանդի՝ Թուրքիա կատարելիք այցի դեմՀայտարարության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի հայերը հունվարի 25-ին Լիոնում, Մարսելում, հունվարի 26-ին՝ Փարիզում ցույցի դուրս կգան և Օլանդին կոչ կանեն իրականացնել ընտրվելուց առաջ տված խոստումները։
