Արգենտինացի վարորդները 1.000 դոլարից ավելի տուգանք կվճարեն մեքենայի անընթեռնելի համարանիշների համար
Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսի իշխանությունների որոշմամբ՝ այն վարորդները, ովքեր իրենց մեքենաների համարանիշները ֆոտոռադարներից կքողարկեն, կտուգանվեն 1.100 դոլարով, հայտնում է РИА-Новости-ն։
«Մենք կարծում ենք, որ խախտումներ անել ցանկացող վարորդները, ովքեր միտումնավոր անընթեռնելի են դարձնում իրենց համարանիշները, պետք է պատժվեն»,-նշել է Բուենոս Այրեսի ճանապարհային անվտանգության ղեկավար Խոսե Մոլինան։
Իսկ ավելի վաղ մայրաքաղաքի իշխանությունները կրկնապատկել են ճանապարհային խախտումներ անողների համար սահմանված տուգանքները։ Օրինակ՝ քաղաքում 140 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկելու դեպքում տուգանքի չափը կազմում է 3.250 դոլար։










