9-ամյա ամերիկացին նվաճել է Անդյան լեռների ամենաբարձր գագաթներից մեկը
ԱՄՆ-ից 9-ամյա Թայլեր Արմսթրոնգը դարձել է ամենաերիտասարդ լեռնագնացը, ով նվաճել է Անդերի ամենաբարձր գագաթներից մեկը՝ Ակոնկագուան, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ BBC-ին հղումով։
Ակոնկագուա լեռը գտնվում է Արգենտինայում՝ Անդերի կենտրոնական հատվածում։ Դրա բարձրությունը 6.928 մ է։ Հարյուրավոր մարդիկ զոհվել են այս լեռը նվաճելու ժամանակ։
Թայլերն իր նվաճումն իրականացրել է հոր ուղեկցությամբ։
«Յուրաքանչյուր երեխա կարող է դա անել։ Այն ամենը, ինչ հարկավոր է՝ փորձել։ Եվ նպատակ դնել»,- ասել է նա։
Հոր խոսքով՝ իր որդին օրական 2 անգամ վեց ամիս շարունակ մարզվել է։ «Շատերը կարծում են, թե մենք ենք ստիպում Թայլերին անել դա, բայց ընդհակառակն է»,-ասել է նա։
«Այնտեղ իսկապես շատ ցուրտ է»,-պատմել է երիտասարդ լեռնագնացը։










