Սուրբ Ծնունդ խավարի մեջ. հազարավոր արգենտինացիներ առանց էլեկտրաէներգիայի են մնացել շոգերի պատճառով

10:03 • 28.12.13

Արգենտինայի կենտրոնական հատվածներում վերջին երկու շաբաթներին անասելի շոգ եղանակ է, ինչը խնդիրներ է ստեղծել երկրի էներգացանցում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

 

Հազարավոր արգենտինացիներ ստիպված են եղել Սուրբ Ծնունդը դիմավորել ու տոնական արձակուրդներն անցկացնել առանց էլեկտրաէներգիայի, երբեմն էլ նույնիսկ առանց ջրի։

 

Մայրաքաղաքի և արվարձանների վրդովված բնակիչները դուրս են եկել փողոցներ։ Իշխանությունները պատասխանատու են համարում էլեկտրամատակարար կազմակերպություններին։ Վերջիններս էլ իրենց հերթին նշել են սարքավորումների մաշվածության մասին, և ասել, որ անում են հնարավորն իրավիճակը շտկելու ուղղությամբ։

 

Հիդրոօդերևութաբանների տվյալների համաձայն՝ վերջին տասն օրերին ջերմաստիճանը հասել է +38 աստիճանի։

 

Քաղաքային իշխանությունները հայտարարել են, որ պատրաստ են անվճար խմելու ջուր և այլ հնարավոր օգնություն տրամադրել տուժածներին, սակայն Արգենտինայի մայրաքաղաքի փողոցներում լարվածությունը չի թուլանում։