ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դրել մանդատը

11:50 • 28.12.13

ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Թևան Պողոսյանը վայր է դրել մանդատը։ Այս մասին պատգամավորը գրել է Facebook–ի իր էջում. 

 

«Հայտնում եմ բոլորին, որ այսօր ես պատգամավորական մանդատս վայր դնելու մասին դիմումս եմ ներկայացրել Ազգային ժողովի նախագահին: Ասեմ, որ որոշումս վաղուց էի կայացրել, պարզապես սպասում էի քաղաքական տարվա ավարտին՝ թեժ քաղաքական գործընթացների ժամանակ ստանձնած պատասխանատվությունը կիսատ չթողնելու համար: Այս մասին ես արդեն տեղեկացրել եմ «Ժառանգության» գործընկերներին:

 

Պատճառներն ամենևին էլ քաղաքական չեն, զուտ ներքինխոհանոցային են, հետևաբար դրանց հրապարակայնացնելը էթիկ չեմ համարում:

 

Ես շարունակելու իմ պայքարն ինձ համար ավելի հոգեհարազատ հարթությունում՝ հասարակական հատվածում»: