ԱՄՆ-ում հայր ու որդի խեղդվել են՝ դայվինգի ժամանակ սարքավորում փորձարկելիս

10:44 • 28.12.13

ԱՄՆ Ֆլորիդա նահանգում 35-ամյա Դարին Սփայվին ու նրա 15-ամյա որդի Դիլոն Սանչեզը մահացել են՝ դայվինգի ժամանակ սարքավորում փորձարկելիս, հայտնում է Russia Today-ը։

 

Ինչպես հայտնում է The Daily Mail-ը, դեպքը տեղի է ունեցել Սուրբ Ծննդյան տոնին, Ֆլորիդայի քարանձավներից մեկում։

 

Սփայվիի հարսնացուն՝ Հոլի Քինգը, ոստիկանություն է դիմել, երբ չի կարողացել կապվել իր փեսացուի հետ։

 

Ջրափրկարարները նախ հայտնաբերել են հոր դին՝ 20 մ խորության վրա, այնուհետ՝ որդու դին՝ 38 մ խորության վրա։