ԱՄՆ-ն ու Ռուսաստանը շատ բաների են հասել 2013թ.-ի ընթացքում. Պետդեպ
ԱՄՆ-ն ու Ռուսաստանը 2013թ.-ի ընթացքում կարողացել են շատ բանի հասնել ռուս-ամերիկյան նախագահական հանձնաժողովի միջոցով. ասված է ԱՄՆ պետդեպի տարածած հաղորդագրության մեջ, որը տարածվել է այն բանից հետո, երբ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հաստատել էին դրա գործունեության մասին զեկույցը։
Ինչպես տեղեկացնում է Взгляд-ը, զեկույցում ուշադրություն է դարձվում այն հանգամանքին, որ հանձնաժողովն ընթացիկ տարում շատ ձեռքբերումներ է ունեցել։
Խոսքը, մասնավորապես, համալսարանների և ինովացիոն շրջանների միջև կապերի ամրապնդման մասին է։ Նաև կարևորվում է ատոմային էներգետիկայի ոլորտում, շրջակա միջավայրի, առողջապահության հարցերում իրականացված համագործակցությունը։










