Իրադարձային
-ից
-ը
12:42 • 26.12.13«Արմավիր» ՔԿՀ-ի նոր մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին. Հրայր Թովմասյան«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի նոր` 400 տեղանոց մասնաշենքը պատրաստ կլինի 2014թ. հոկտեմբերին: Այս մասին այսօր Կառավարության նիստում հայտնեց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը:
12:30 • 26.12.13Հալեպի հայաշատ թաղամասերում «արկերի տարափից» երկու հայ է վիրավորվելԱրկերի պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել՝ Անի Դավթյանն ու Արա Արամյանը։ Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվել են նաև բնակարաններ ու մեքենաներ։
12:30 • 26.12.13Դմիտրի Մեդվեդևը Տիգրան Սարգսյանին շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ«Ընդունեք իմ ջերմագին շնորհավորանքները Նոր տարվա և Սուրբ Ծնունդի կապակցությամբ: Անցնող տարին հատկապես արդյունավետ էր հայ-ռուսական ռազմավարական գործընկերության զարգացման …»։
12:25 • 26.12.13Վիտալի Կլիչկոն չի բացառում ռինգ վերադարձը«Ներկայում ես պաշտոնապես չեմ պնդի, որ իմ կարիերան ավարտված է: Մոտ տասը տարի առաջ ես քառամյա դադար եմ ունեցել, բայց վերադարձել եմ ռինգ և կարողացել եմ տիտղոս նվաճել»,-ասել է նա։
12:22 • 26.12.13Իրանում երկրաշարժ է գրանցվելԹեհրանի երկրաֆիզիկայի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 8 կմ խորությամբ։
11:51 • 26.12.13Բլոգերներն օգնել են գտնել Չեչնիայի նախագահի կորած շանը (լուսանկար)Չեչնիայի նախագահը սիրելի շան կորուստը դարձրել է բլոգոլորտի պատմություն: Լուծումը չի ուշացել:
11:40 • 26.12.13Ճապոնիայի վարչապետն այցելել է Յասուկունի տաճար` արժանանալով հարևան երկրների քննադատությանըՃապոնիայի վարչապետ Սինձո Աբեն այցելել է Երկրորդ համաշխարհային պատերազմի վիճահարույց տաճար, ինչին արձագանքել է միջազգային հանրությունը:
11:29 • 26.12.13Նալբանդյան փողոցում վրաերթի են ենթարկել Իրանի քաղաքացու«Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ԻԻՀ մի քաղաքացու և տեղափոխել նրան հիվանդանոց:
11:19 • 26.12.13Բրազիլիայում ջրհեղեղներն ու սողանքները 40 մարդու կյանք են խլելԲնական աղետներն ամենաշատը վնաս են հասցրել Էսպիրիտու-Սանտու նահանգին: Իշխանությունների տվյալներով՝ դրա տարածքում 48.601 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:
11:17 • 26.12.13Թուրքիան Հռոմի պապից պահանջել է Ձմեռ պապի նախատիպ սրբի մասունքներըԹուրքական կազմակերպությունը Հռոմի պապից պահանջել է վերադարձնել Սբ Նիկողայոսի մասունքները:
10:55 • 26.12.13ՄԱԿ-ն ավելի քան 160 մլն դոլար է խնդրում Հարավային Սուդանին հումանիտար օգնություն հատկացնելու համարՄիջոցներն անհրաժեշտ են բուժօգնության, սանիտարահիգիենիկ խնդիրների, մթերքների մատակարարման համար։ Նախատեսվում է նաև վրաններ կառուցել փախստականների համար։
10:50 • 26.12.13Վրաստանի նախագահը նվազեցրել է իր աշխատավարձըԱմենաբարձր աշխատավարձը ստանում են վրացի նախարարները։ Նրանց վճարում են 7.300 լարի։
10:34 • 26.12.13Գերմանացի դպրոցականը սիրային տվայտանքների պատճառվ 57 մեքենա է ջարդուփշուր արելՈստիկանությունը դեռահասին բռնել է այդ նույն գիշերը. նա հարբած վիճակում ու արնաշաղախ ձեռքերով նստած է եղել շենքերից մեկի մուտքի առաջ։
10:25 • 26.12.13Չինաստանում նշում են Մաո Ցզեդունի 120-ամյակըՀոբելյանի կապակցությամբ Չինաստանում հեռուստատեսությամբ հեռարձակվում է 50-սերիանոց ֆիլմ, որը պատմում է առաջնորդի կյանքի ու գործունեության, նրա գաղափարների ու հոգևոր ժառանգության մասին։
10:15 • 26.12.13Սուրբծննդյան գիշերը Նյու Ջերսիում կրակոցներից երկու երեխա է մահացելՔաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա: Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում:
