Նալբանդյան փողոցում վրաերթի են ենթարկել Իրանի քաղաքացու
11:29 • 26.12.13
ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեկտեմբերի 25-ին, ժամը 19.30-ին, «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Նալբանդյան փողոցի թիվ 13 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել ԻԻՀ մի քաղաքացու: Վերջինս ստացել է մարմնական վնասվածքներ. վարորդը նրան տեղափոխել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Placeholder










