Հալեպի հայաշատ թաղամասերում «արկերի տարափից» երկու հայ է վիրավորվել

12:30 • 26.12.13

Հալեպի Սուլեյմանիե, Ազիզիե, Նոր գյուղ, Թելեֆոն Հաուայի հայաշատ թաղամասերում «հրասանդի արկերի տեղատարափ» է տեղացել, գրում է «Բերիո լուրերի» ֆեյսբուքյան էջը։

 

Արկերի պայթյունների հետևանքով երկու հայ է վիրավորվել՝ Անի Դավթյանն ու Արա Արամյանը։ Վիրավորներն անմիջապես տեղափոխվել են հիվանդանոց։ Վնասվել են նաև բնակարաններ ու մեքենաներ։

 

Սիրիայում արդեն երկուսուկես տարուց ավելի շարունակվող պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 120 հազար մարդ, այդ թվում՝ շուրջ 65 հայ և ավելի քան 15 հայ զինծառայող։