Գերմանացի դպրոցականը սիրային տվայտանքների պատճառվ 57 մեքենա է ջարդուփշուր արել

10:34 • 26.12.13

Գերմանական Վարենվալդ քաղաքի 16-ամյա մի բնակիչ այնպես է կատաղել այն փաստից, որ իր սիրած աղջիկն իրեն լքել է, որ սկսել է ջարդուփշուր անել անծանոթների ավտոմեքենաները։

 

Ինչպես նշում է Euromag-ը, մի գիշերվա ընթացքում դպրոցականը մուրճով կոտրել է հարևանությամբ կայանված առնվազն 57 մեքենայի ապակիները։ Պարզվել է, որ նրա չմտածված գործողությունները 25.000 եվրոյի վնաս են պատճառել։

 

Ոստիկանությունը դեռահասին բռնել է այդ նույն գիշերը. նա հարբած վիճակում ու արնաշաղախ ձեռքերով նստած է եղել շենքերից մեկի մուտքի առաջ։