Բրազիլիայում ջրհեղեղներն ու սողանքները 40 մարդու կյանք են խլել

11:19 • 26.12.13

Բրազիլիայի հարավ-արևելյան հատվածում ջրհեղեղների ու սողանքների զոհերի թիվն ավելացել է՝ հասնելով 38-ի, գրում է Interfax.ru-ն՝ հղում անելով EFE գործակալությանը:

 

Բնական աղետներն ամենաշատը վնաս են հասցրել Էսպիրիտու-Սանտու նահանգին: Իշխանությունների տվյալներով՝ դրա տարածքում 48.601 մարդ ստիպված է եղել լքել իր տունը:

 

Բրազիլիայի բազմաթիվ շրջաններ վերջին օրերին ջրհեղեղների պատճառով կտրվել են արտաքին աշխարհից, դրանք նաև մնացել են առանց էլեկտրականության ու խմելու ջրի:

 

Բրազիլիայի հարավ-արևելքում ջրհեղեղները շարունակվում են արդեն 10 օր, հաղորդում է EFE-ն: