Բլոգերներն օգնել են գտնել Չեչնիայի նախագահի կորած շանը (լուսանկար)
Instagram ֆոտոծառայության օգտատերերից մեկը գտել է Չեչնիայի նախագահ Ռամզան Կադիրովի սիրելի կովկասյան հովվաշանը, որը կորել էր նրա նստավայրից, հայտնում է «Ռոսիյսկայա գազետա»-ն: Շունը հայտնաբերվել է Ինգուշեթիայում։
Չեչնիայի նախագահը դեկտեմբերի 25-ին Instagram-ի իր էջում հայտնել էր սիրելի հովվաշուն Տարզանի կորչելու մասին: Նա հայտնել էր, որ Տարզանը շատ լավն է, «երբեք առանց պատճառի չի հաչում», «անհայտ հանգամանքներում լքել է Գրոզնիում նստավայրի տարածքը»:
Կադիրովը նաև պարգևատրում էր խոստացել: Բլոգերների մի քանի ժամվա ջանքերից հետո շունը հայտնաբերվել է:
Տարզանին տիրոջը վերադարձրած բլոգերի ու նրա ընկերների հետ Կադիրովը հանդիպել ու թեյ է խմել:











