Սուրբծննդյան գիշերը Նյու Ջերսիում կրակոցներից երկու երեխա է մահացել
10:15 • 26.12.13
Ամերիկյան Նյու Ջերսի նահանգի հյուսիսային քաղաքում երկու երեխայի են կրակել, ևս մի երեխա շատ ծանր վիճակում է գտնվում, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Associated Press-ին:
Քաղաքի դատախազը պատմել է, որ սուրբծննդյան գիշերը կրակել են 13-ամյա մի աղջկա և 14-ամյա մի տղայի վրա:
Երրորդ երեխան հոսպիտալացվել է ծանր վիճակում:
Հրաձգության պատճառները պարզվում են:
Placeholder










