Իրադարձային
-ից
-ը
16:07 • 26.12.13Հաշվիչ հանձնաժողովի ոչ կոալիցիոն 4 անդամները նիստ գումարեցին և նոր նախագահ ընտրեցին՝ Լյուդմիլա Սարգսյանին«Վիճարկելու ենք այս հարցը ՍԴ-ում, քվեարկությունն իրականում տեղի չի ունեցել: Մենք փորձելու ենք հասնել նրան, որ ԱԺ հետ բերվեն նախագծերն ու դրանք նորից քննարկվեն»,- ասաց Լյուդմիլա Սարգսյանը:
15:40 • 26.12.132013թ. անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկն էր Ուկրաինայի համար. ՅանուկովիչԻնչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, նա 2013թ.-ը բնութագրել է որպես «փորձությունների տարի»։
15:32 • 26.12.13Հիրոսիմայի և Նագասակայի իշխանություններն Օբամային հրավիրել են այցելել իրենց քաղաքներՀամատեղ հրավերը փոխանցվել է Տոկիոյում ԱՄՆ-ի դեսպանատուն։ Ըստ նախնական տեղեկության՝ այժմ Վաշինգտոնը և Տոկիոն պատրաստվում են ԱՄՆ-ի նախագահի այցին։
15:11 • 26.12.13Ուղեվարձը չի թանկանա, քանի դեռ ուղևորահոսքի հաշվարկ չկա. Երևանի քաղաքապետի տեղակալ«Այն շահարկումները, որ հունվարի 1-ից, գուցե, տրանսպորտը թանկանա իրականությանը չի համապատասխանում, քանի որ ուղևորահոսքի հաշվարկը դեռ չի ավարտվել»,- ասաց նա:
15:08 • 26.12.13«Հըզբոլլահն» ահաբեկչություն է պատրաստում ԲաքվումՀամաձայն տարածված տեղեկատվության՝ «Հըզբոլլահն» ահաբեկչություններ է պլանավորում Ադրբեջանում, Թուրքիայում, Կիպրոսում, Հունաստանում և Եգիպտոսում գտնվող իսրայելյան օբյեկտների վրա։
14:58 • 26.12.13Շանթ Հարությունյանը երկրորդ օրն է՝ հացադուլ է սկսելԱնազատության մեջ գտնվող «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը երկրորդ օրն է՝ հացադուլ է սկսել:
14:34 • 26.12.13Էգեմեն Բաղըշը հեռանալիս անեկդոտ է պատմելՆերկայացնելով նոր նախարարին՝ Բաղըշն ասել է, որ իրենք Մևլութ Չավուշօղլուի հետ պայքարել են «արտերկրում հակաթուրքական լոբբիի դեմ»։
14:25 • 26.12.13Բրիտանիան մինչ 2030 թվականը կունենա Եվրոպայի ամենահզոր տնտեսությունը. հետազոտությունԿենտրոնի կարծիքով՝ հաջորդ երկու տասնամյակների ընթացքում Բրիտանիան կունենա ԱՄՆ-ից հետո ամենահաջող արևմտյան տնտեսությունը:
14:14 • 26.12.13Ստալինի արձանի ապամոնտաժման համար Վրաստանում 380 դոլար կծախսենԽորհրդային առաջնորդի արձանը տեղադրվել էր Երկրորդ համաշխարհային պատերազմի հերոսների հուշահամալիրում։ Որոշ ժամանակ անց հուշարձանի տեղադրմանն ընդդիմացողներն այն կարմիր ներկով էին ներկել։
14:10 • 26.12.13Ավստրալիայում շնաձկների մոտենալու մասին նախազգուշացնում են Twitter-ի միջոցովԵրբ շնաձուկը հայտնվում է լողափից մեկ կիլոմետրի վրա, ազդակն ազդանշան է ուղարկում, և Twitter-ում Surf Life Saving Western Australia-ն նախազգուշացում է հրապարակում լողորդների և սերֆերների համար:
13:25 • 26.12.13Կահիրեում ուղևորատար ավտոբուսում ռումբ է պայթեցվել. կան տուժածներԱղբյուրը նշում է, որ սա կարող է բռնությունների նոր ալիք բարձրացնել պառակտված երկրում:
13:06 • 26.12.13Նեպալում երկու իտալացի զբոսաշրջիկ մահացած է հայտնաբերվել հյուրանոցային համարումՈստիկանության աշխատակիցը պատմել է, որ ոստիկանություն է կանչվել հյուրանոց, երբ 53-ամյա տղամարդը և 48-ամյա կինը, որոնք հավանաբար զույգ են եղել, դուրս չեն եկել սենյակից ողջ օրվա ընթացքում:
13:01 • 26.12.13Վ. Պուտինը պարգևատրել է ՀՀ-ում ՀԱՊԿ ինստիտուտի տնօրեն Նվեր ԹորոսյանինՊարգևատրման որոշումն ընդունվել է Հավաքական անվտանգության խորհրդի կողմից։ Որոշումը ստորագրել են ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները։
12:49 • 26.12.13Ֆրանսիացի թոշակառուն փողոցում 10.000 եվրո է գտել և տարել ոստիկանությունՆրա խոսքով՝ տանը նա փորձել է հաշվել, թե որքան գումար է եղել ծրարում, սակայն ամեն անգամ հաշիվը խառնել է: «Այնտեղ մեծ գումար կար: Ես երբեք չեմ տեսել այդքան թղթադրամ»,-ասել է նա։
12:46 • 26.12.13Էրդողանը նոր նախարարին որպես «սեղան» է օգտագործել (լուսանկար)Թուրքական ODA TV կայքը գրում է, թե համացանցում տարածված մի լուսանկարից պարզ է դառնում, թե ինչ չափանիշներով է վարչապետն ընտրել նոր նախարարներին։
