2013թ. անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկն էր Ուկրաինայի համար. Յանուկովիչ
2013 թվականն անկախությունից ի վեր ամենածանր տարիներից մեկն էր Ուկրաինայի համար, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը՝ Ռեգիոնների խորհրդի նիստի ընթացքում։
Ինչպես տեղեկացնում է Интерфакс գործակալությունը, նա 2013թ.-ը բնութագրել է որպես «փորձությունների տարի»։
«Այս տարի, կարծես, հայելու մեջ էին արտացոլվել բոլոր խնդիրներն ու մարտահրավերները, որոնք կուտակվել էին վերջին տարիներին տնտեսության մեջ։ Սակայն արտաքին քաղաքականության մեջ, սոցիալական ոլորտում դրանք դարձան ավելի սուր՝ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում»,-ասել է նախագահը։
Նախագահի մամուլի ծառայությունը հաղորդել է, որ նիստի ընթացքում նախատեսվում է ամփոփել ընթացիկ տարին։










